Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է «Ինքնիշխան Հայաստան» բողոքի երթը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 21,2015 13:46

Քիչ առաջ Մատենադարանի մոտից դեպի ՀՀԿ գրասենյակ մեկնարկեց «Ինքնիշխան Հայաստան»  կարգախոսով «Հայազն» կուսակցության անդամների բողոքի երթը: Նրանք երթի ընթացքում պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով, մասնավորապես՝ Հայաստանի իշխանություններին համարելով իրենց քաղաքական թշնամիները, դատապարտելով 2 տարի առաջ ԵՏՄ-ին անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի որոշումը: Կուսակցականները պնդում են, որ Սերժ Սարգսյանը այդ որոշումն ընդունել է մեկ նպատակով՝ իշխանությունը պահելու համար: Նրանք նաեւ հայտարարում են, որ ԵՏՄ-ին անդամակցելը վտանգի տակ է դրել Հայաստանի ինքնիշխանությունը, բայց միեւնույն ժամանակ պնդում են, որ այս իշխանություններին դա չի հաջողվի:  Այս պահին նրան «Ազատ, անկախ Հայաստան» են գոչում եւ անցորդներին կոչ անում միանալ իրենց:  Կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանն էլ Aravot.am-ին ասաց, որ այս երթով առնվազն երկու խնդիր են բարձրացնում՝ արտաքին եւ ներքին գործոնները, որոնք վտանգում են Հայաստանի ինքնիշխանությունը: Ըստ նրա՝ դրանք ԵՏՄ-ին անդամակցելն ու կեղծված ընտրություններն են:

Ցուցարարները նաեւ կոչերով են հանդես գալիս՝ «Վերջ գործող ռեժիմին», «Վերջ ՀՀԿ-ի իշխանությանը»:

Մանրամասները՝ առաջիկայում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vahan says:

    ափսոս տեղյակ չեի այդ մասին հիմա գալիս եմ

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930