Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ դեսպան Մելքոնյանը հանդիպեց Եգիպտոսի նախագահի ներկայացուցչին

Սեպտեմբեր 21,2015 19:43

Սեպտեմբերի 21-ի Եգիպտոսում ՀՀ դեսպանություն այցելեց Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ–Սիսիի անձնական ներկայացուցիչ Աբդել Ազիզ Էլ-Շերիֆը, ով ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանին փոխանցեց երկրի ղեկավարի ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և բարեկամ հայ ժողովրդին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն արտահայտեցին հայ-եգիպտական ջերմ հարաբերությունների ներկա մակարդակից՝ նշելով, որ դրանց հիմքում ընկած են երկու ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930