Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը

Սեպտեմբեր 25,2015 14:18

Կառավարությունը հաստատել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագիրը: Սահմանվել է, որ պետական կառավարման մարմինները յուրաքանչյուր տարվա կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի նախագծի մշակման ժամանակ հիմք ընդունեն նաև հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրում սահմանված տվյալ տարվա միջոցառումները:  Ֆինանսների նախարարին հանձնարարվել է համապատասխան պետական մարմինների հետ համատեղ յուրաքանչյուր տարվա պետբյուջեի պլանավորման ժամանակ քննարկել հակակոռուպցիոն ռազմավարության 2015-2018 թթ. միջոցառումների ծրագրով տվյալ տարվա համար նախանշված արդյունքների ապահովման նպատակով պետբյուջեում համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու հնարավորությունը:

Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «Պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածու կազմելու և տրամադրելու կարգն ու ժամկետները սահմանելու մասին» որոշում: Ըստ այդմ, սահմանվում է, որ պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ ակտերի էլեկտրոնային ժողովածուի ներկայացումն իրականացվելու է https://www.arlis.am/ ինտերնետային կայքում: Էլեկտրոնային ժողովածուի համալրման աշխատանքներն իրականացվելու են երկու փուլով` սկզբում պաշտոնական սկզբնաղբյուր ունեցող, իսկ հետո պաշտոնական սկզբնաղբյուր չունեցող կամ չպահպանված նորմատիվ իրավական ակտերը: Էլեկտրոնային ժողովածուի ստեղծումը մեծապես կհեշտացնի իրավական ակտերի հետ աշխատանքը, կնպաստի բնակչության իրավական գրագիտության բարձրացմանը, իրավական պետության կայացմանը:

Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 8-ին կնշվի քննչական կոմիտեի ծառայողի օրը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930