Լրահոս
Օրվա լրահոսը

Նորարարական գաղափարի մրցույթ է հայտարարվել

Սեպտեմբեր 28,2015 22:45

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամն ու «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական–վերլուծական հասարակական կազմակերպությունը լավագույն նորարարական գաղափարի մրցույթ են հայտարարել:

Որ գաղափարը ամենանորարարական ճանաչվի, այն պետք է ունենա հասարակական հնչեղություն:

«Կարծում ենք, որ Հայաստանում և Սփյուռքում կան շատ մարդիկ, ովքեր ի վիճակի են գեներացնել նոր գաղափարներ, որոնք օգտակար են մեր սոցիալական, տնտեսական, մշակութային և քաղաքական զարգացման համար», – ասաց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ–ի նախագահ Արամ Սաֆարյանը։

Ըստ նրա, մրցույթին կարող են հայտեր ներկայացնել տնտեսական, քաղաքական, սոցիալական, տեղեկատվական և այլ բնագավառներում կատարված աշխատանքներ հոկտեմբերի 1–ից նոյեմբերի 1–ն ընկած ժամանակահատվածում։ Հաղթողը կստանա 300 հազար դրամ, երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը` 200 հազար դրամ, իսկ երրորդ տեղի համար նախատեսված է  100 հազար դրամ :

«Հասարակության գլխավոր ռեսուրսն ինտելեկտն է։ Զուր չէ, որ 7 տարի առաջ CNN–ի նախկին ղեկավարն ասել է, որ եթե այն գումարով, որը ԱՄՆ–ն ծախսում է սպառազինության վրա, մենք Մերձավոր Արևելքում ստեղծեինք դպրոցներ և համալսարաններ, ապա նման քաոս այնտեղ չէր լինի։ Մենք որոշել ենք կազմակերպել այս մրցույթն ու հնարավորություն տալ արտահայտելու սեփական գաղափարները գիտության, տեղեկատվության, քաղաքականության և էկոնոմիկայի ոլորտներում», – ասաց մրցույթի ժյուրիի նախագահ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930