Լրահոս
Օրվա լրահոսը

Արևային մարտկոցներով աշխատող «Տուկ-տուկ» մեքենան այսօր Հայաստանում էր

Հոկտեմբեր 24,2015 21:00

Գերմանացի Լյուդվիգ Մերցը, ֆրանսիացի Ռեմի Ֆերնանդես-Դանդրեն և ֆրանսահայ Կարեն Կուլակյանը արևային մարտկոցներով աշխատող էլեկտրական «Տուկ-տուկ» մեքենայով նախատեսել են 120 օրում անցնել 20 հազար կմ՝ Թաիլանդից մինչև Ֆրանսիա։

Նպատակն է ցույց տալ աշխարհին, որ էլեկտրականությունը հնարավոր է դարձնել տրանսպորտի միջոցների էներգիայի հիմնական աղբյուր և այդպիսով բնությանը վնասներ չհասցնել:

скачанные файлы скачанные файлыԹաիլանդի մայրաքաղաք Բանգկոկից նրանք ուղևորվել են Լաոս, Չինաստան, Ղրղըզստան, Ղազախստան, Ռուսաստան, Վրաստան: Այսօր Հայաստանում էին, որից հետո ճանապարհը կշարունակեն Թուրքիայով, Բուլղարիայով և, շրջանցելով Ալպերը, կհասնեն Ֆրանսիայի հարավում գտնվող Թուլուզ քաղաք:

Կարեն Կուլակյանի խոսքով` Թաիլանդում «Տուկ-տուկ» մեքենաները բավականին տարածված են և զբոսաշրջիկների սիրելի զվարճալիքներից մեկն են:скачанные файлы

Ռեմի Ֆերնանդես-Դանդրեի փոխանցմամբ` մեքենան աշխատում է տանիքի վրա տեղադրված արևային էներգիայի կուտակիչների և լիցքավորվող էլեկտրական մարտկոցի շնորհիվ: Մեքենան հոսանքով լիցքավորելուց հետո կարող է անցնել մինչև 350 կմ և հավաքել մինչև 70 կմ/ժ արագություն:

«Այս մեքենան վարելը շատ հեշտ է,- ասում է Ֆերնանդեսը,- և վառելիքով աշխատող մեքենաների նման ձայն չի հանում, լրիվ անձայն է, ինչը հրաշալի հնարավորություն է տալիս վարելու ընթացքում լսել նաև թռչունների ձայնը»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031