Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Մուկուչյանը՝ գործադուլ սկսելու Հայրիկյանի պահանջի մասին

Նոյեմբեր 19,2015 23:58 Share

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի՝ գործադուլ կամ հրաժարական տալու մասին պահանջներին լուրջ չի վերաբերում:

«Չէի փորձի ավելորդ գնահատականներ տալ, յուրաքանչյուրն ինքն իր մոտեցումներով փորձում է ինչ-ինչ գնահատականներ տալ: Կարող եմ փաստել մի բան, որ հանձնաժողովը ստացել է դիմում, ու այն քննարկվել է: Դիմումի քննարկմանը մասնակցել է նաեւ դիմումատուն, դիմումի քննարկման ժամանակ պահանջ էր ներկայացվել կասեցնել գործընթացը: Քննարկման ժամանակ դիմումատուի  ներկայացուցչին ուղղված հարցերի պատասխաններից պարզ դարձավ, որ վերջինս չէր կարողանում վկայակոչել որեւէ իրավական հիմք իր պահանջի իրավաչափությունն ապացուցելու համար: Ներկայացվեցին  մոտեցումներ, տարբեր քաղաքական գնահատականներ, բայց դիմումի իրավական հիմնավորումներ չեղան»,- ասաց պարոն Մուկուչյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել