Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ մեղադրում են, թե իշխանությունների կողքին ենք կանգնել, բայց այս հարցում իշխանություններն են մեզ հետ». ՀՅԴ անդամ

Նոյեմբեր 21,2015 22:32

Դաշնակցության անդամներն այսօր սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շրջանակներում հանդիպեցին Թալինի բնակիչների հետ:

ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի դաշնակցական դեկան Մարատ Գրիգորյանը (լուսանկարում) հանդիպման ժամանակ անդրադարձավ շատ քննարկվող հարցին, թե արդյոք այս փուլում սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտությո՞ւն էին, թե՞՝ ոչ:

«Ասում են՝ շատ ավելի կարեւոր խնդիրներ կային, քան սահմանադրությունը: Այո՛, խնդիրներ կան ու միշտ կլինեն, բայց սահմանադրական փոփոխությունները՝ կառավարման համակարգի փոփոխության հարցը անկախության տարիներից է դեռ դրված եղել… այս փոփոխություններով կուսակցությունների բազմակենտրոն կառավարմանն ենք անցնում ու հույսեր ենք կապում, որ կբարելավենք երկրի վիճակը»,- ասաց դեկանը:

Անդրադառնալով շրջանառվող հաջորդ մտահոգությանը, թե նոր Սահմանադրությունը իշխանությունների վերարտադրման համար է արվում, պարոն Գրիգորյանը շարունակեց. «Մեզ մեղադրում են, թե իշխանությունների կողքին ենք կանգնել, բայց այս հարցում իշխանություններն են մեզ հետ, որովհետեւ մենք ենք այս փոփոխությունների նախաձեռնողները»:

Դեկանի համոզմամբ, նոր Սահմանադրությունը կնպաստի կուսակցությունների կայացմանը, իսկ, ըստ նրա, կուսակցությունները անկախության տարիներին չկայացան, դրանք ծնվում են օլիգարխների հետ հեռանում օլիգարխների հետ. «Կուսակցությունների կայացման հնարավորություն ենք ստեղծում, խամաճիկ, գրպանային կուսակցությունները տեղ չեն ունենա: Կառավարման նոր ձեւը համակարգային փոփոխություն է, որին դաշնակցությունը միշտ կողմ է եղել, այս փոփոխությունները մեր երկրի շատ կարեւոր հարցերի լուծմանը կնպաստեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30