Լրահոս
Օրվա լրահոսը

«Վճռվելու է մեր լինել- չլինելու հարցը». Րաֆֆի Հովհաննիսյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2015 21:26 Share

Գյումրու Թատերական հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած հանրահավաքը եզրափակեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ գտնվում ենք հայ ժողովրդի, պետության համար բախտորոշ խաչմերուկի առջեւ, եւ  որ Հայաստանի հրապարակներում վճռվելու է մեր ապագան, պետականությունը, վճռվելու է մեր լինել- չլինելու հարցը:

Նա հիշեցրեց, որ 27 տարի առաջ դագաղներ էին Գյումրիում, Վանաձորում, այլուր, բայց չընտրված իշխանությունները նամուս ու պատիվ չունեն ծնկի գալ հիշատակի առաջ: «Դագաղի փոխարեն մենք այսօր ունենք գյումրեցիներ ու հայաստանցիներ, որոնք շենացնում են Ռուսաստանը, Ամերիկան, Եվրոպան, ողջ աշխարհը, բացի Հայաստանը: Եվ այսպես եթե թույլ տանք, որ շարունակվի, կունենանք մի փոքր հողակտոր, մի գուբերնիա, կուսակցապետություն, վախկոտների հավաքածու, որ ահաբեկում է, վախեցնում է սեփական ժողովուրդը, որ ստորաքարշ գնում է օտար մայրաքաղաքներ՝ վախենալով սեփական հետագծից, իսկ մեր հայրենիքում փորձում է ցույց տալ, որ ահա ինքն է այս երկրի տերը: Ո՛չ, երկրի տերը շարքային քաղաքացին է», -ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա ասաց՝ հերիք է լավագույն երիտասարդներին թողնեն, որ գնան ուրիշների պետությունը շենացնեն, հետեւաբար եւ «Նոր Հայաստան»-ի սկսած գործը ավարտելու են հաջողությամբ, բայց, ըստ բանախոսի,  դա միայն գոռալով, երգ ու պարով չէ, այլ միասնությամբ: «Միասին կամ ոչինչ, Սահմանադրություն կամ ոչինչ, այս կեղծ, հանցագործ իշխանության հեռացում կամ ոչինչ, Գյումրի կամ ոչինչ, Հայաստանի ազատություն, անկախություն, արժանապատվություն, Հայաստանի հաղթանակ կամ ոչինչ»,- եզրափակեց բանախոսը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ներքաղաքական նպատակներով՝ Մեծ Եղեռնը շահագործելէ ետք,
    հիմա ել Երկրաշարժը…

    ամօթ չի մնացել

    եւ այսպիսի բաներ «կուլ տվողնե՞ր» կան մեր ժողովուրդին մէջ

Պատասխանել