Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում տեղի է ունեցել արտահանման խթանման վերաբերյալ խորհրդակցություն

Նոյեմբեր 30,2015 18:37

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ խորհրդակցություն՝ շահագրգիռ պետական գերատեսչությունների և գործարար աշխարհի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տեղական արտադրանքի արտահանման խթանման ոլորտում տիրող իրավիճակը, այդ ուղղությամբ իրականացվող քայլերը և առկա հնարավորությունները: Այս համատեքստում, մասնավորապես, արծարծվել են դեպի Ռուսաստանի Դաշնություն և ԵԱՏՄ անդամ երկրներ հայկական արտադրանքի արտահանման խթանմանը վերաբերող հարցեր: ՀՀ վարչապետի առաջարկությամբ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է ՌԴ կողմից թուրքական ապրանքների նկատմամբ նախատեսվող արգելանքի պարագայում սպասվելիք իրավիճակն ու հայկական արտադրանքի արտահանման ծավալն ավելացնելու հնարավորությունները: Մասնավորապես, քննարկվել են գյուղատնտեսության, զբոսաշրջության և ներդրումների ոլորտներում հնարավոր քայլերն ու գործողությունները:

Մտքերի փոխանակության ընթացքում կառավարության ղեկավարին են ներկայացվել նաև արտահանող ընկերություններին հուզող խնդիրները: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել արտահանման խթանմանն ուղղված յուրաքանչյուր ողջամիտ նախաձեռնության: Կառավարության ղեկավարը հորդորել է գործարարներին բաց չթողնել ստեղծված իրավիճակում առաջացող հնարավորությունները և ավելացնել դեպի ռուսաստանյան շուկա արտադրանքի արտահանման ծավալը: Վարչապետը նաև հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ ակտիվ աշխատել իրենց ոլորտներում նախանշված ուղղություններով և սեղմ ժամկետում կառավարություն ներկայացնել գործողությունների հստակ ծրագիր:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30