Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի առաջարկը չընդունվեց (Տեսանյութ)

Փետրվար 01,2016 14:50

Այսօր ԱԺ նիստում քննարկվեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման մասին հարցը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ այն ձեւավորվելու է 12 անդամից՝ ՀՀԿ-ից 6, ԲՀԿ-ից 2, իսկ մյուս խմբակցություններից մեկական ներկայացուցիչ է լինելու: Գալուստ Սահակյանը փորձեց լսել նաեւ առաջարկություններ:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց. «Որպեսզի չստացվի, որ կոնսենսուս կա ձեր առաջարկության շուրջ, ես առաջարկում եմ, որ բոլոր խմբակցություններից հավասար թվով անդամներ ներգրավեք եւ դրեք քվեարկության»:

Գալուստ Սահակյանը մի պահ կարկամեց, թե այս ի՞նչ է առաջարկում:

ՀՀԿ-ականներից մեկը դահլիճից արձագանքեց՝ ինչի՞ էիք խոսեցնում, դնեիք քվեարկության:

Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց. «Խոսեցնելն իմ մասնագիտությունն է, հերթականությամբ կքվեարկենք»:

Սա ասելով՝ Գալուստ Սահակյանը իրենց առաջարկած նախագիծը՝ հաշվիչ հանձնաժողովի մասին, դրեց քվեարկության, որն ընդունվեց: Հետո քվեարկության դրվեց Նիկոլ Փաշինյանի առաջարկը: 25 կողմ, 49 դեմ, 12 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նրա առաջարկը չանցավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29