Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանների ուղղությամբ կրակոցներ արձակած բնակարանագողերը հայտնաբերվել և ձերբակալվել են

Փետրվար 01,2016 17:11

Հունվարի 30-ին, ժամը 3.05-ին, մի քաղաքացուհուց ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ հարևան տանը, որի բնակիչներն արտասահմանում են, ձայներ են լսվում ու լույս է երևում:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի անդամները նկատել է 3 հոգու, որոնք նշված տան պատուհանից դուրս ցատկելով և ոստիկանության ծառայողների ուղղությամբ կրակոցներ արձակելով՝ դիմել են փախուստի:

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի (գողության փորձ՝ բնակարան ապօրինի մուտք գործելով), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի (սպանության փորձ՝ 2 կամ ավելի անձանց նկատմամբ՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական գործունեության հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը) հատկանիշներով:
Հարուցված քրեական գործի շրջանակներում, հանցագործությունը կատարելու կասկածանքով, նույն օրը հայտնաբերվեցին և ձերբակալվեցին 1993 թ. ծնված Ռադիկ Ռ.-ն, 1992 թ. ծնված Արա Գ.-ն և 1991 թ. ծնված Արթուր Ս.-ն:

Արա Գ.-ի զննությամբ՝ աջ ուսահոդի շրջանում, հայտնաբերվել է այրած վերք, իսկ ձախ ծնկահոդի մասում` փափուկ հյուսվածքների սալջարդ։ Նա հայտարարել է, որ վնասվածքները ստացել է գողություն կատարելիս, ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ, կրակոցի հետևանքով:

Հրավիրվել է շտապ բուժօգնության անձնակազմ, Արա Գ.-ն տեղափոխվել է հիվանդանոց և համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո ներկայացվել Լոռու մարզային քննչական վարչություն:

Արա Գ.-ի տան խուզարկությամբ՝ լոգարանի առաստաղի օդափոխության համակարգում, հայտնաբերվել է առանց համարի թմբուկավոր ատրճանակ, թմբուկի մեջ՝ 7 պարկուճ և 1 փամփուշտ, իսկ պոլիէթիլենային պարկի մեջ` 16 փամփուշտ:
Արթուր Ս.-ի բնակարանում և օժանդակ շինություններում խուզարկությամբ հայտնաբերվել է ինքնաձիգի 7.62 մմ տ/չ 1 փամփուշտ: Արա Գ.-ն հայտարարել է, որ ատրճանակը՝ փամփուշտներով, պատկանում է իրեն:

Հանգամանքները պարզվում են:

Քննությունը վարում է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունը:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29