Լրահոս
Օրվա լրահոսը

Քննադատությունն իբրեւ գիտություն իսպառ բացակա է մեզանում. «Հայոց աշխարհ»

Փետրվար 02,2016 12:14

Մեր լավագույն մտավորականներից մեկը, որին շատերը ճանաչում են, վաղուց այն կարծիքին է, թե հայ թատրոնը մեռել է: Այլ մասնագետների կարծիքով սա մի ուրույն տեսակետ է՝ թատրոնը լավ էլ ապրում է, նոր ներկայացումներ են դրվում, բնագավառը ոլորտային բազմազանություններով առաջ է գնում:

Այսօր բարձր գրականություն չի ստեղծվում, գրականությունը մեռնում է, խորհրդային շրջանում եթե տաղանդավոր գրողների եւ բանաստեղծների հրավառություն էր, ապա հիմա միջակություններն են եղանակ ստեղծում, նրանք են դաշտը ներկայացնողները:

Նույնն է մյուս ասպարեզներում՝ կերպարվեստ, երաժշտություն, ճարտարապետություն… Այն, ինչ ստեղծվում է մեր օրերում, հիմնականում թիրախային է՝ անխնա քարկոծման ենթակա: Բայց հետաքրքիրը գիտեք որն է՝ չեք հանդիպի, կամ հատուկենտ դեպքեր կլինեն, երբ արվեստի այս կամ այն ուղղության մեջ ստեղծագործողի՝ լինի ռեժիսոր, դերասան, գրող թե նկարիչ, երաժիշտ կամ ճարտարապետ՝ գիրքը, ֆիլմը, ներկայացումը, նախագիծը լուրջ եւ մասնագիտական քննության ենթարկվի:

Քննադատությունն իբրեւ գիտություն իսպառ բացակա է մեզանում: Վերլուծություն՝ բառի լայն եւ համակողմանի իմաստով՝ գոյություն չունի: Նոր ստեղծագործությունը գտնված մի բա՞ն է, ուրեմն դեռ անավարտ՝ առաջին գնահատողը, մեկնաբանը, լրջմիտ եւ հրապարակային կարծիք հայտնողը պիտի լիներ գրականության կամ արվեստի, ճարտարապետության քննադատը, տեսաբանը, եւ պիտի ներկայացվեր, քննարկվեր, երեւութականացվեր…

Ի դեպ, շատերի համար քննադատելի սովետի ժամանակ այդ երեւութականացումների հեգեմոնը հաճախ հենց ստեղծագործական միություններն էին, որոնք քննարկումներ էին կազմակերպում գրասեր, արվեստասեր հանրության եւ ուսանողության շրջանում:

Անահիտ ԵՍԱՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29