Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիրները միջազգային կառույցների ղեկավարներին ու դեսպաններին նամակ են ուղարկում ու հրավիրում փակ հանդիպման

Մայիս 02,2024 13:39

Այսօր ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները համատեղ նամակներ են ուղարկել մեր երկրում գործող տարբեր դեսպանատներին՝ հրավիրելով դեսպաններին փակ հանդիպման:

Արծվիկ Մինասյան

Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը այսպես բացատրեց դրա անհրաժեշտությունը. «Միջազգային հանդիպումներում տպավորություն է, որ այս մարդիկ ուղղակի չեն տիրապետում Հայաստանում ստեղծված վիճակին, կամ առնվազն լուրերի տակ են, որոնք այս իշխանությունները իրենց սատելիտների միջոցով փորձում են փոխանցել նրանց»:

Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ ասաց. «Տարիներ շարունակ տարբեր երկրներ բազմաթիվ ծրագրեր են իրականացրել, որոնց նպատակը, ըստ հայտարարվածի, եղել է ՀՀ-ում ժողովրդավարության զարգացումը օրենքի գերակայության ապահովումը, մարդու իրավունքների ապահովումը եւ այլն: Հիմա մենք ուզում ենք հասկանանք՝ վերջին շրջանում զեկույցներում որոշակի արձանագրումներ կան մեր երկրում բռնաճնշումերի մասին, ուզում ենք մենք փակ քննարկման շրջանակներում, որպեսզի չշահարկվի, որ շոու են անում, առարկայական քննարկում արվի, հասկանան, որ այն, ինչ իրենք էին պատկերացնում, սա է այն, ինչ ունենք իրականում Հայաստանում»:

Թե ինչ ժամկետներում է լինելու փակ հանդիպումը, դեռ պարզ չէ, քանի որ տեխնիկական հարցեր կան, մինչեւ նամակները տեղ հասնեն ու արձագանք ունենան, բայց իրենց հորդորն է, որ դա լինի հրատապ:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ հանդիպման են հրավիրելու ԵՄ պատվիրակության ղեկավարին, ԵԽ գրասենյակի ղեկավարին, ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությանը, Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչությանը, ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներին, որոնք ներգրավված են եղել ծրագրերում՝ գնահատանքի, զեկույցների տեսքով. «Մենք էլ հասկանանք՝ ի վերջո ո՞ւմ հետ գործ ունենք՝ իսկապես անկեղծ այս բարեփոխումները ֆինանսավորող երկրների այնպիսի ներկայացուցիչերի հետ, որոնք ուզում են ճշմարտությունն իմանալ, թե՞ ուզում են կեղծ պատկեր»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031