Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղահանված արցախցի երեխաների համար կկազմակերպվեն համերգներ ու այլ մշակութային միջոցառումներ

Մայիս 02,2024 13:43

Հայաստան տեղահանված արցախցի երեխաների համար կկազմակերպվեն համերգներ ու այլ մշակութային միջոցառումներ։ «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամը համագործակցության հուշագիր է ստորագրել Հադրութում գործունեություն իրականացնող «Դիզարտ» մշակութային հասարակական կազմակերպության հետ՝ հադրութցի փոքրիկների համար տարբեր խմբակներ կազմակերպելու, ինչպես նաև համերգներ ու այլ միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ։

«Համագործակցության ծրագրերն ուղղված են լինելու պարի, երգի, բարբառի ուսուցմանն ու զարգացմանը։ Ժամանակին Հադրութում կազմակերպությունն իրականացրել է տարաբնույթ մշակութային միջոցառումներ։ Այժմ մեր հիմնադրամի կողմից այդ նախաձեռնություններն աջակցություն են ստացել Երևանում։ Այս պահին 33 երեխա հնարավորություն կստանա օգտվել նման հնարավորությունից։ Հետագայում կաշխատենք ընդլայնել մասնակից երեխաների թիվը»,-նշում են «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի ներկայացուցիչները։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031