Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ բոլոր փաստաթղթերը կան, բնականաբար, ՀՀ կառավարության տրամադրության տակ են. Փաշինյանը ընդդիմության փաստարկներն է հերքում

Մայիս 01,2024 22:50

«Այդ բոլոր փաստաթղթերը կան, բնականաբար, ՀՀ կառավարության տրամադրության տակ են, դրանց հետ աշխատում են ոչ մեկ , այլ երբեմն տարբեր գերատեսչություններ, դրանք գաղտնիության որոշակի սանդղակ ունեցող փաստաթղթեր են, իրենց հետ  աշխատելու որոշակի ռեժիմներ կան,ենթադրում եմ՝  թյուրիմացությունները կարող են կապված լինել  այդ ռեժիմների հետ».- այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչի հիման վրա է այս սահմանազատումը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր գործիչներն ու պատգամավորները պնդում են, որ ՀՀ ձեռքի տակ չկան 1988 Խորհրդային հանրապետությունների նախարարների խորհրդի տեղակալների կողմից հաստատված արձանագրությունները ՀՀ եւ Ադրբեջանի մասին:

Փաշինյանը այս կերպ նաեւ պատասխանեց Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին, որը ավելի վաղ հայտնել էր, որ հարցում է արել Կադաստրի կոմիտե, ՊՆ, որտեղից իրեն պատասխանել էին, թե 1988 Խորհրդային հանրապետությունների նախարարների խորհրդի տեղակալների կողմից հաստատված արձանագրությունները որպես փաստաթուղթ չկա իրենց մոտ:

Փաշինյանի խոսքով, սահմանազատման գործընթացում ՀՀ կառավարության խնդիրը եղել է  ներդնել այնպիսի բանաձեւ, որը կապահովի ոչ միայն  առանձին վերցրած մի հատվածի սահմանի վերականգնման լեգիտիմ հիմքերը, այլեւ ՀՀ-Ադրբեջան ամբողջ սահմանագծով:

Ինչու սահմանազատումն ու սահմանագծումը չի արվում փաթեթով, այլ հատվածական է արվում հարցին, պարոն Փաշինյանը պատասխանեց. «Աշխարհում ոչ մի երկիր չի դրել մի գործողությամբ սահման ձեւավորել, միշտ էլ սահմանազատման գործընթացը տեւական գործընթաց է, մի կոճակ չէ, որ սեղմենք ու սահմանը վերարտադրվի: Ձեւավորում ենք սահմանի վերարտադրության համար անհրաժեշտ փաթեթը ու դա հիմնված է Ալմա-Աթայի հռչակագրի վրա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031