Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր վառ երևակայությունն էլ չէր բավարարում մտածել, որ այս աստիճան կլինի ամեն ինչ: Սա կանխելու միակ տարբերակն ընդվզելն է. Հուսիկ Արա. «Փաստ»

Մայիս 02,2024 11:20

Բանաստեղծ Հուսիկ Արայի հետ հարցազրույցների ժամանակ հաճախ ենք զրուցել մեր պետության համար Նիկոլ Փաշինյանի իշխանության վտանգավորության մասին: «Հիմա առնչվում ենք նրան, ինչի մասին խոսել ենք: Բայց մեր վառ երևակայությունն էլ, սակայն, չէր բավարարում մտածել, որ այս աստիճան կլինի ամեն ինչ: Կորցրած հույսի մեջ էլ չէինք տեսնում, որ կարող ենք հայաթափված Արցախ տեսնել, Արցախ կորցնել, ինչը պատմության մեջ երբեք չի եղել՝ 3000 տարուց ավելի»,– «Փաստի» հետ զրույցում նշում է բանաստեղծը:

Ասում է՝ ֆիզիկայում կա ազատ անկման օրենք, երևույթ: «Սրընթաց անընդհատ գնում ենք, մինչև հասնենք անդունդի հատակը, այն տեղ ծեփվենք, մնանք: Այս վիճակն է: Ամեն վատին փոխարինում է էլ ավելի վատը, ծայրահեղ վատը, մինչև դառնում է ոչնչացում: Ինչ կատարվեց Արցախում, այս ընթացքով նույնը կատարվելու է Հայաստանում:

«Ընդվզումը բնական է, ամբողջ հասարակությունն է անհաշտ, ընդվզում է ու մռլտում. ես՝ իմ տանը, այն մեկը՝ փողոցում, մյուսն՝ աշխատավայրում : Նույն հոգեվիճակն էլ Արցախի պատերազմի ու կորստի ժամանակ էր, բայց Արցախը վերջնական հանձնելիս տեղային ընդվզումներ չեղան, ինչը շատ ցավալի էր: Չգիտեմ, թե ինչու, մեր հասարակության ուղեղը մտել էր, որ Արցախը մերը չի: Ամարասը չորրորդ դարում ազերի՞ն էր կառուցել, որն ընդհանրապես այդտեղ գոյություն չուներ, նույ նը՝ Դա դ ի վանքը, Գանձասարը և այլն: Մաշտոցն իր առաջին դպրոցն է բացել Արցախում: Հիմա պետք է փորձենք այստեղ կանխել գործընթացները, որ կարողանանք ինչ-որ բան փոխել, եթե ոչ, ամիսներ հետո այլևս ուշ է լինելու, ցանկության դեպքում էլ չենք կարող ընդվզել, քանի որ ճանճի պես ամբողջությամբ հայտնված ենք լինելու թուրքական սարդոստայնի մեջ: Քանի տարի է, իբր բանակ են բարեփոխում, իսկ իրականում բանակի լուծարման են գնում, Ալիևը մեզ կապիտուլ յացիոն ակտ է առաջարկել, իսկ սրանք համաձայ նել են:

Օրինակ՝ Հայաստանը չպետք է բանակ ունենա, չպետք է սպառազինվի, տնտեսությունը չպետք է զարգանա, ատոմակայան ու մետաղաձուլարան չունենանք, գազն էլ Ադրբեջանից ստանանք, իսկ սա նշանակում է կախվածության մեջ լինել Ադրբեջանից: Սրան է տանում գործընթացը: Սա կանխելու միակ տարբերակն ընդվզելն է: Կիրանցում զինված սահմանապահներ են կանգնելու, բայց վարչապետ կոչվածը կիրանցիների հետ հանդիպման ժամանակ ասում է՝ անվտանգությունը չի երաշխավորվում: Պատմության մեջ նման ղեկավար չի եղել, գուցե եղել են խելագարներ, գինեմոլներ և այլն, բայց այդ աստիճան սրանց նման չեն եղել, որ ամեն ինչ անեն, մեզ հանձնեն թշնամու ձեռքն ու ասեն՝ չենք պաշտպանում: Վաղն ասելու են՝ պետք է տանք Երևանը, որովհետև այլևս բանակ չունենք, ժողովուրդն ի՞նչ պետք է անի, ամեն ինչ սրան է տանում: Մեր բանակը լուծարում են, իսկ թշնամին ամեն օր հզորանում է»:

Հուսիկ Արան կարծում է՝ այդ ժամանակ նորից պատերազմի սպառնալ իք են հնչեցնելու, ու քանի որ բանակ չենք ունենալու, առաջարկելու են ընդունել թշնամու պայմանները:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031