Լրահոս
Օրվա լրահոսը

Առավոտյան բերման ենթարկվածներին արդեն ազատ են արձակել․ Կիրանցի բնակիչներ

Մայիս 02,2024 10:42

Կիրանց տանող ճանապարհները Սարիգյուղ-Բերքաբեր հատվածից փակ են։ Ոստիկանները թույլ չեն տանիս անգամ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հասնել Կիրանց՝ ասելով, որ հատուկ գործողություն է իրականացվում։ Բացառություն են անում միայն սնունդ տեղափոխող մեքենաների, հրշեջ մեքենաների համար։ Արդեն տեղում գտնվող լրագրողներին նույնպես փորձ է արվել արգելել նկարահանումներ իրականացնել, բայց բնակիչների պնդմամբ՝ լրագրողները շարունակում են աշխատել։

Քիչ առաջ Կիրանցի կամրջի հատվածում հայտնի Ելենա տատիկի ինքնազգացողությունը վատացավ․ 97-ամյա Ելենա տատիկը պայքարում է Տավուշում անօրինական սահմանազատման-սահմանագծման դեմ։ Նա բղավում էր՝ «վայ-վայ, Հայաստանս»։

«Ի՞նչ են ուզում, էդքան զոհ տվեցինք, որ հիմա էլ գյո՞ւղը իրանց տանք»,- բղավում են բարկացած կանայք։

Բնակիչները տեղեկություններ ունեն, որ առավոտյան բերման ենթարկվածներին արդեն ազատ են արձակել։ ՆԳՆ-ից լրագրողների հետ զրույցում հաստատել են տեղեկությունը։

Ոստիկանության բաժանմունքից ազատ արձակված քաղաքացիները Բագրատ Սրբազանի և ԱԺ պատգամավորներ Գառնիկ Դանիելյանի և Արթուր Սարգսյանի հետ միասին շարժվեցին Կիրանց: Ոստիկանները փակել են նրանց ճանապարհը` արգելելով վերադառնալ այնտեղ, որտեղից բերման են ենթարկվել քաղաքացիներին:

Հիշեցնենք, վաղ առավոտյան՝ 5․30-ի սահմաններում, ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ՝ բռնի ուժ կիրառելով՝ բերման են ենթարկել՝ ճանապարհ բացելով ականազերծման աշխատանքներ իրականացնողների համար։

Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածը՝ Կիրանցի կամրջի հարեւանությամբ, շարունակում է փակ մնալ։ Մարդիկ արդեն որերորդ օրը գիշերում են փողոցում։ Բողոքն ընդդեմ անօրինական սահմանազատման եւ սահմանագծման է, ինչի արդյունքում Ադրբեջանին են փոխանցվում ոչ միայն Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքները, այլ հենց ՀՀ ինքնիշխան տարածքները։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031