Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Ավետիսյան. «Երաժշտությունը բառերով պատմել հնարավոր չէ. պետք է միայն լսել»

Փետրվար 12,2016 16:18

Սուրբ վալենտինի օրվա կապակցությամբ փետրվարի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ համերգային  դահլիճում կկայանա Վլադիմիր Ավետիսյանի D`Black Blues Orchestra խմբի և Հայաստանի երիտասարդական նվագախմբի՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ համատեղ համերգը՝ նվիրված Էրիկ Կլեպտոնի 70-ամյակին: Համերգի ընթացքում կհնչեն երգեր Էրիկ Կլեպտոնի և Բոբ Մարլիի երգացանկից:

Համերգի մասին այսօր լրագրողների հետ խոսեցին D’Black Blues Orchestra խմբի ղեկավար և մենակատար Վլադիմիր Ավետիսյանը, երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և D`Black Blues Orchestra նվագախմբի երաժշտական մասի ղեկավար Պավել Պլակսինը:

Վլադիմիր Ավետիսյանը նշեց, որ առաջին անգամ չէ Հայաստանում, սակայն սա իր առաջին խոշոր նախագիծն է Երևանում. «Երբ լսում եմ, թե հայերեն իմ ազգանունը ինչպես է հնչում, հասկանում եմ, թե ինչու եմ զբաղվում երաժշտությամբ»:

Խմբի մենակատարը հավելեց, որ սպասվող համերգի ձևաչափի վրա շուրջ կես տարի աշխատել են. «Չեմ ցանկանում բացել բոլոր փակագծերը, քանի որ երաժշտությունը բառերով պատմել հնարավոր չէ. պետք է միայն լսել»:

Վլադիմիր Ավետիսյանն անկեղծացավ լրագրողների հետ՝ ասելով, որ միայն այսօր է ծանոթացել դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ: Իր հերթին դիրիժորն ավելացրեց, որ սա շատ լավ հնարավորություն է իրենց նվագախմբի համար. «Մեզ համար ամենակարևորը որակյալ երաժշտություն մատուցելն է: Փետրվարի 14-ին կհնչի միայն գեղեցիկն ու որակյալը ՝դրական լիցքեր հաղորդելով դահլիճին»:

Պավել Պլասկինը լրագրողների հետ կիսվեց իր տպավորություններով Հայաստանի և Երևանի մասին. «Սա հիասքանչ քաղաք է: Քայլում ես փողոցներով, բայց կարծես թռչես, լինես ամպերում: Ես վստահ եմ, որ նախագիծը շարունակական բնույթ է կրելու»:

Վլադիմիր Ավետիսյանն ասաց, որ անձամբ չի ճանաչում Կլեպտոնին, սակայն շատ է սիրում և գնահատում նրա գործունեությունը. «Դեռ երիտասարդ տարիքից լսում էի իր երաժշտությունը: Երբեք չենք հանդիպել, բայց միմյանց ճանաչում ենք, նույնիսկ մակագրած կիթառ է ինձ փոխանցել»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29