Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրանց հետ խաղ պետք չէ անել, հերիք է մեզ խայտառակեք միջազգային ատյաններում». Փոստանջյանը՝ Գասպարիի մասին (Տեսանյութ)

Փետրվար 22,2016 12:44

«Նրան չեն տարել դատարան, կալանավորումը տեղի է ունեցել հեռակա կարգով: Մինչդեռ օրենքի պահանջն է լսել այն անձին, ում նկատմամբ պետք է կիրառվի կալանավորման որոշում»,- այսօր ԱԺ նիստի սկզբում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանավորման մասին այսպիսի հայտարարություն արեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքերով՝ նախորդ դարում էլ են ՀՀ-ում քաղբանտարկյալներ եղել. «Մեր գործընկերներից շատերը, որոնք նախկինում եղել են քաղբանտարկյալ, այս պահին թեպետ ազատության մեջ են, բայց ոչ ոք չի երաշխավորում, որ նա  վաղը նորից քաղաքական հայացքների համար կդատապարտվի»:

Զարուհի Փոստանջյանը կոչ արեց բոլորին մասնակցել ի պաշտպանություն Վարդգես Գասպարիի  բողոքի ակցիային: Հատկապես կոչն ուղղված էր նախկին քաղհալածյալներին. «Այս արատավոր երեւույթը նպաստում է նրան, որ ՀՀ-ից նորից տեղի ունենա արտագաղթ, կապիտալի արտահոսք եւ ներդրումների բացակայություն: Յուրաքանչյուր քաղաքական բանտարկյալ միլինավոր դոլարների ներդրումների պակաս է եւ միլիոնավոր դոլարների արտահոսք: Մենք այսպիսի ապօրինի կալանավորումներով նպաստում ենք մեր երկրի քայքայմանը: Որեւիցե մեկը չի կարող թույլ տալ, որ Հայաստանում լինի քաղաքական հալածյալ: Այս տարի արդեն ունենք երկուսը: Այս ամենը արձանագրվում է, եւ սրա վերաբերյալ կան միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարություններ: Սրանց հետ խաղ պետք չէ անել, հերիք է մեզ խայտառակեք միջազգային ատյաններում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «հերիք է մեզ խայտառակեք միջազգային ատյաններում»

    հմմմմմ…

    https://www.youtube.com/watch?v=i1n4LTBBmPY

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29