Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքվի բանտում գտնվող հայ գերիները ոչ միայն քաղբանտարկյալներ են, նրանք բանտարկյալներ են, որոնք պաշտպանել են իրենց հողում ապրելու իրավունքը»․ Մանե Թանդիլյան

Սեպտեմբեր 10,2026 17:07 Share

«Երբ խոսում ենք քաղբանտարկյալների մասին, հանրության մոտ լեգիտիմ հարց է առաջանում՝ իսկ միգուցե արել է այս կամ այն արարքը։ Խոսքը չի վերաբերում արարք կատարելուն, մենք պետք է տարբերակենք, թե ինչ է նշանակում քաղաքական հետապնդում ու քաղաքական բանտարկյալ։ ԵԽԽՎ-ն սահմանել է, թե ովքեր են քաղբանտարկյալները»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակցության հանրային խորհրդի անդամ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։ Թվարկելով այդ չափանիշները՝ նա նշեց, որ Ծառուկյանը քաղբանտարկյալ է։

A press conference by the defense team representing Gagik Tsarukyan and other political prisoners at the Holiday Inn Hotel. Yerevan, Armenia

Նրա խոսքով՝ որեւէ օր չպետք է մոռացության մատնել նաեւ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին։ «Նրանք ոչ միայն քաղբանտարկյալներ են, նրանք բանտարկյալներ են էթնիկ եւ իրենց ազգային պատկանելության համար, նրանք խղճի բանտարկյալներ են, նրանք բանտարկյալներ են նաեւ, որոնք պաշտպանել են իրենց հողում ապրելու իրավունքը։ Այս ամենի պաշտպանը պետք է լինի հայ մարդը, Հայաստանի Հանրապետությունը»,- նշեց Մանե Թանդիլյանը։

Մանրամասները՝ տեսանյութում 

Թանդիլյանի խոսքով՝ օր առաջ Բաքվի բանտերից պետք է վերադարձնել մեր հայրենակիցներին։ «Եվ ակնհայտ է, որ այն դատավարական ֆարսը, շոուն, որը տեղի է ունեցել Բաքվում, սա, ի տարբերություն Հայաստանում տեղի ունեցողի, գոնե միջազգային հանրության համար հասկանալի է, բայց ցավալի է, որ չեն հետեւում գործողություններ, եւ այդ մարդիկ դեռեւս այնտեղ են գտնվում՝ սարսափելի պայմաններում»,- նշեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930