Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը

Փետրվար 22,2016 15:47

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 23-ին ժամը 10.00-ից մինչև փետրվարի 24-ը ժամը 8.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

·         Էրեբունի վարչական շրջանի,

·         Նուբարաշեն վարչական շրջանի,

·         Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 17, Տիգրան Մեծի պող. 12-ից-80, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Խորենացու փող. 28-ից բարձր համարների,

·         Շենգավիթ վարչական շրջանի` Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող. 3-րդ, 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Ներքին Շենգավիթ, Նոր Խարբերդ այգեգործական թաղամասերի,

·         Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 «Երևան Ջուր» ՓԲԸ         

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29