Լրահոս
Օրվա լրահոսը

Անվավեր են ճանաչվել որոշ դեղերի գրանցումը Հայաստանում

Մարտ 23,2016 11:58

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» ու «Շերինգ Փլաու Սենտրալ Իստ ԱԳ» շվեյցարական ընկերության գրությունների հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով անվավեր են ճանաչվել ներքոհիշյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում.

1. «Մերկ Շարպ և Դոհմ Բ.Վ.,Վարդերվեգ 39, 2031 ԲՆ Հարլեմ, Նիդերլանդներ – պիտակավորում, երկրորդային փաթեթավորող, բաց թողնման հսկող (Մերկ Շարպ և Դոհմ Կորպ., Սամնեյթաուն Փայկ Պ.Օ. Բոքս Վեստ Փոյնթ, Փենսիլվանիա 19486-0004, ԱՄՆ – դեղաձևն արտադրող, առաջնային փաթեթավորող» դեղագործական ընկերության արտադրության «Հ-Բ-Վաքս II, Բ լյարդաբորբի մակերևույթային անտիգեն (ադսորբված ալյումինիումի վրա) (ռեկոմբինանտ), դեղակախույթ ներարկման, 10մկգ/մլ, ապակե սրվակ» և «Հ-Բ-Վաքս II, Բ լյարդաբորբի մակերևույթային անտիգեն (ադսորբված ալյումինիումի վրա) (ռեկոմբինանտ), դեղակախույթ ներարկման, 5մկգ/ 0,5մլ, ապակե սրվակ (1)

2. Նիդերլանդների «Ն.Վ. Օրգանոն, Մոլենշտրատ 110, 5342 ՍՍ Օսս» դեղագործական ընկերության արտադրության «Իմպլանոն, էտոնոգէստրել, իմպլանտ ենթամաշկային ներդրման, 68մգ, իմպլանտ ապլիկատորով»

3. «Շերինգ-Պլաու Լաբո Ն.Վ.,Ինդաստրիպարկ 30 Բ2220, Հեիստ-օպ-դեն-Բերգ, Բելգիա – երկրորդային փաթեթավորող, բաց թողնման հսկող(դեղաձեվն արտադրող Բաքստեր Օնկոլոջի ԳմբՀ, Կանտշտրասե 2, 33790 Հալե/Վեստֆալեն, Գերմանիա)» դեղագործական ընկերության արտադրության «Տեմոդալ, թեմոզոլոմիդ, դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի, 100մգ, 100մլ ապակե սրվակ»:

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի ու «Բեռլին-Քեմի ԱԳ» գերմանական ընկերության գրությունների հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով անվավեր են ճանաչվել ներքոհիշյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում.

1. Գերմանիայի «Մենարինի-Վոն Հեյդեն ԳմբՀ» դեղագործական ընկերության արտադրության «Կորվիտոլ, մետոպրոլոլ (մետոպրոլոլիտարտրատ), դեղահատեր, 50մգ, բլիստերում  (30/3×10/, 50/5×10/, 100/10×10/)»

2. «Բեռլին-Քեմի Ա.Գ., Գլինիկեր Վեգ 125, 12489 Բեռլին, Գերմանիա` բաց թողնման հսկող (դեղաձևն արտադրող` Բեռլին-Քեմի ԱԳ, Տեմպելհոֆեր Վեգ 83, 12347 Բեռլին, Գերմանիա; փաթեթավորող` Աեսիկա Ֆարմասյուտիկալս ԳմբՀ, Միտելշտրասե 15, 40789 Մոնհեյմ, Գերմանիա)» դեղագործական ընկերության արտադրության «Կորվիտոլ 50, մետոպրոլոլ (մետոպրոլոլի տարտրատ), դեղահատեր, 50մգ, բլիստերում (30/3×10/, 50/5×10/, 100/10×10/)»

3. Գերմանիայի «Բեռլին-Քեմի ԱԳ (Մենարինի Գրուպ)» դեղագործական ընկերության արտադրության «Կորվիտոլ, մետոպրոլոլ (մետոպրոլոլիտարտրատ), դեղահատեր, 50մգ, բլիստերում  (30/3×10/, 50/5×10/, 100/10×10/)»:

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի ու «Հոֆֆման-Լյա Ռոշե» ընկերության հայաստանյան ներկայացուցչության գրությունների հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել Ֆրանսիայի «Սենեքսի Ս.Ա.Ս., Ֆոնտենե սու Բուա» դեղագործական ընկերության արտադրության «Վալիում, դիազեպամ, լուծույթ ներարկման, 5մգ/մլ, 2մլ ամպուլներ (10)» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման 30-րդ կետի համաձայն` դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել և շրջանառությունը դադարեցվել արտադրող կազմակերպության դիմումի հիման վրա:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031