Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային համաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման միտումները

Սեպտեմբեր 22,2026 15:03 Share

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է Բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը։

Համաժողովին մասնակցել են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը, դիվանագիտական ներկայացուցիչներ, 50-ից ավելի միջազգային հյուրեր և բժշկական ոլորտի ներկայացուցիչներ։

Ողջունելով ներկաներին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանն ունի բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ՝ բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ժամանակակից բժշկական սարքավորումներ, ծառայությունների նկատմամբ պահանջարկ, ինչպես նաև հարուստ մշակութային և զբոսաշրջային ներուժ։

«Բժշկական զբոսաշրջության զարգացումը կարող է նպաստել ոչ միայն առողջապահական ծառայությունների ընդլայնմանը, այլև զբոսաշրջության, հյուրընկալության, տրանսպորտի և հարակից ոլորտների զարգացմանը՝ ստեղծելով նոր տնտեսական հնարավորություններ»,– նշել է նախարարը։

🩺 Համաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման միտումները, ոլորտի մարտահրավերներն ու հեռանկարները, ինչպես նաև միջազգային փորձի կիրառման և համագործակցության հնարավորությունները։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930