Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոստովանել է, որ Ղարաբաղի վրա հարձակումը սկսել է Բաքուն. Ռազմինֆո

Ապրիլ 04,2016 15:58

Ապրիլի 2-ի երեկոյան Ադրբեջանի նախագահի ղեկավարությամբ անցկացված անվտանգության նիստի ընթացքում երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը խոստովանում է, որ իրենք են սկսել ռազմական գործողությունները` բերելով մեղմ ասած անիմաստ «հիմնավորումներ»:Այս մասին հայտնի դարձել Զաքիր Հասանովի զեկույցի տեսագրությունից:

Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր զեկույցում մասնավորապես նշում է.

«Պետք է նշեմ, որ վերջին ժամանակները ՀՀ զինված ուժերը սահմանագծին տեղակայված տարածքներում, գյուղերում դիվերսիաներ են կազմակերպում, բնակչության դեմ ծանր հրազեն, հրետանի են օգտագործում, դրա հետևանքով բնակչության շրջանում կորուստներն էլ են ավելացել (ակնհայտ ապատեղեկատվություն, ընդհակառակը` վերջին շրջանում Ադրբեջանի զինուժն էր սկսել հրետանայաին և հրթիռային տեխնիկաներից կրակել հայկական բնակավայրերի ուղղությամբ ” խմբ.):

Այս դիվերսիաներին հակազդելու համար, գնահատելով ստեղծված իրավիճակը` որոշվել է հրետակոծել հայկական դիրքերը և նրանց զինված ստորաբաժանումները ստիպողաբար հեռացնել մեր գյուղերի մոտակայքից:

Բացի այդ, պլանավորված կերպով, հաշվի առնելով հնարավոր ուղղությունով հայկական զինուժի ստորաբաժանումների գործողությունները, գիշերվա 1-ից 2-ը Ադրբեջանի ԶՈւ հետախուզական ստորաբաժանումները 3 ուղղությամբ գործողություններ են ձեռնարկել: ….. Այս գործողության հիմնական նպատակը դիվերսիաներին հակազդելը և մեր կրակակետերի, բնակավայրերի ազատագրումն է…»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930