Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի հայկական համայնքի ձայնը չեն լսում միայն հայկական ԶԼՄ-ները. Կրեմլին և Ադրբեջանին այն վաղուց է հասել, և առանց բողոքի ցույցերի

Ապրիլ 12,2016 16:03

Վերջերս Ռուսաստանի հայերի միությունը հարցեր է ստանում հայկական ԶԼՄ-ներից՝ միության նախագահ Արա Աբրահամյանի դիրքորոշումը պարզաբանելու խնդրանքով՝ կապված վերջերս Ղարաբաղի իրադարձությունների, ինչպես նաև այն բանի հետ, թե «ինչո՞ւ է Ռուսաստանի հայկական համայնքը լռում, և ի տարբերություն մյուս երկրների, ցույցեր, հանրահավաքներ և նստացույցեր չի կազմակերպում»:

Այս թեմայի շուրջ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ռուսաստանի հայերի միության մամլո ծառայության պարզաբանումը.

Ռուսաստանի հայերի միության «լռության» և «անգործության» վերաբերյալ.

Այն որ ՌՀՄ-ն և Ռուսաստանի հայկական համայնքը ոչինչ չի անում և լռում է, ցավոք, սխալ կարծիք է, որը տարածվում է հայկական ԶԼՄ-ներով, որոնք համառորեն չեն ցանկանում տեսնել և խոսել այն հսկայական աշխատանքի մասին, որը իրականացնում է ՌՀՄ-ն 15 տարուց ավելի, և մասնավորապես, հայերի համար այս դժվար ժամանակահատվածում:

ՌՀՄ-ն և Ռուսաստանի հայկական համայնքի ձայնը առանց ցույցերի էլ հասել է ինչպես մինչև Կրեմլ, այնպես էլ մինչև Ադրբեջան: Դրա մասին վկայում է Համառուսական ադրբեջանական կոնգրեսի ուղերձը ՌԴ ղեկավարությանը, որում ուշադրություն է դարձվում Արա Աբրահամյանի գործունեությանը, մասնավորապես, նրա «ազգայնական կարգախոսներին և կոչերին, ԼՂՀ-ում վերջին իրադարձությունների առնչությամբ արված հայտարարություններին, որոնցում Արա Աբրահամյանը Ադրբեջանին անվանում է ագրեսոր, բացասական արտահայտվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին և այլն»:

Նման բողոքով իրենց նախագահին կարող էին դիմել նաև ԱՄՆ-ում ապրող ադրբեջանցիները՝ հաշվի առնելով, որ այդ երկրում գտնվող Արա Աբրահամյանն ակտիվ աշխատանքներ է տանում Արցախին և արցախցիներին աջակցելու նպատակով, անցկացնում է հանդիպումներ կոնգրեսականների և ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչների, տեղի հայկական համայնքի հետ: Ի դեպ, 300 հազար ԱՄՆ դոլարից, որը ներդրվել է Հովհան արքեպիսկոպոսի կողմից ստեղծված Արցախին աջակցելու հիմնադրամում, 100 հազարը փոխանցել է անձամբ Արա Աբրահամյանը:

Լինելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան՝ Արա Աբրահամյանը դիմել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ Արբեջանին՝ որպես ագրեսոր երկիր, զենք մատակարարելու հարցում միջազգային էմբարգո հայտարարելու կոչով (քանի որ Ադրբեջանը իր ռազմական հզորությունը ավելացրել է ոչ միայն Ռուսաստանի օգնությամբ): Այս ցուցակը կարելի է շարունակել՝ ներառյալ Արցախին օգնություն ցուցաբերող փորձագետների հետ աշխատանքը, որի մասին կարիք չկա բարձրաձայնելու:

Հրապարակային բողոքի ցույցերի մասին.

Յուրաքանչյուր ցույցի կամ հանրահավաքի նպատակը բողոքողների տեսակետն իշխանություններին հասցնելն է և այս կամ այն խնդրի շուրջ ողջ հանրության ուշադրությունը գրավելը: Ի տարբերություն մյուս երկրների՝ Ադրբեջանի կողմից ցուցաբերած ագրեսիայի առաջին իսկ օրերից Ռուսաստանի ողջ քաղաքական, փորձագիտական և հասարակական համայնքն ակտիվորեն քննարկում է Ղարաբաղի խնդիրը, և գաղտնիք չէ, որ ռուս հանրությունը, չհաշված հազվագյուտ բացառությունները, նախապատվությունը տալիս է հայերին:

Ինչ վերաբերում է մեր անհամաձայնությանն այն բանի հետ, որ Ռուսաստանը չպետք է զենք մատակարարի Ադրբեջանին (այս հարցը Աբրահամյանը բարձրացրել է վերջին տարիների ընթացքում՝ դեռևս ապրիլյան պատերազմից առաջ) կամ էլ այլ հարցերի հետ կապված, արտահայտվել է ՌՀՄ մի քանի հայտարարություններում, ինչպես նաև ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի և մեր կազմակերպության այլ ղեկավարների բազմաթիվ հարցազրույցներում, ովքեր, օրինակ, առաջինն են հանրության ուշադրությունը հրավիրել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլու անթույլատրելի արտահայտությունների վրա՝ արված հայտնի «Русское радио»-ի եթերով և այլն:

 

ՌՀՄ-ի ամբողջական հայտարարություններին, ինչպես նաև Արա Աբրահամյանի հարցազրույցներին կարող եք ծանոթանալ ՌՀՄ-ի պաշտոնական կայքում՝ www.sarinfo.org, Համաշխարհային հայկական կոնգրեսի պաշտոնական էջում՝ www.armcongress.am, և կազմակերպության ֆեյսբուքյան էջում:

Ինչ վերաբերում է հանրահավաքներին՝ ապա մեր հայրենակիցները հնարավորություն կունենան արտահայտելու իրենց քաղաքացիական դիրքորոշումը, հայերը կկարողանան ցույց տալ իրենց միասնականությունը, իսկ մեր այլազգի ընկերները՝ իրենց համերաշխությունը՝ մեզ։ ՌՀՄ-ը դիմում է ներկայացրել քաղաքային իշխանություններին, որպեսզի արտոնեն ռուս հասարակության հանրահավաքը (այլ ոչ թե հայկական նեղ շրջանակի), որը կկայանա ապրիլի 24-ին: Մենք ծրագրում ենք անցկացնել բողոքի ցույց նաև Թուրքիայի դեսպանատան առջև: Հստակ ժամի և վայրի մասին լրացուցիչ կհայտնենք:

Հ.Գ. Ներկայացնում ենք նաև Համառուսական ադրբեջանական կոնգրեսի բաց ուղերձը, որը նրանք ներկայացրել են ռուսական իշխանություններին՝ կապված Արա Աբրահամյանի հայտարարությունների հետ.

«Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության և պետական ազգային քաղաքականության Խորհրդի տեղեկատվական աջակցության ՌԴ նախագահին կից միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահ Արա Աբրահամյանը արել է մի քանի հայտարարություն ՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին դեպքերի վերաբերյալ:

Իր հայտարարություններում Արա Աբրահամյանը Ադրբեջանին անվանում է ագրեսոր, բացասական խոսքեր է ասում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին, ինչպես նաև կոչ է անում իր հայրենակիցներին Ադրբեջանի դեսպանատների առջև բողոքի ցույցեր կազմակերպել, ինչը, այս դժվար ժամանակաշրջանում, կարող է ազգային հողի վրա հիմնված բախումների հետևանք դառնալ:

Բնիկ հայի, բայց Ռուսաստանում գործունեություն ծավալող հասարակական գործչի նման բնույթի կոչերը անհանգստություն և մտահոգություն են առաջացնում: Իր հերթին՝ Համառուսական ադրբեջանական կոնգրեսը՝ լինելով ռուսական հասարակական և Ռուսաստանի ադրբեջանցիներին իր շարքերը միավորող կազմակերպություն, ի կատար է ածում բոլոր անհրաժեշտ ջանքերը, որպեսզի հայերի և ադրբեջանցիների միջև եղած հակամարտությունը Ռուսաստան չտեղափոխվի։

Մեր կազմակերպության առաջնահերթ խնդիրներից մեկը համարվում է նվիրվածությունն ու հավատարմությունն ազգային քաղաքականությանը՝ հաստատված և իրականացվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: Իսկ նման տեսակի հայտարարությունները միայն շիկացնում են 2 համայնքների միջև եղած հարաբերությունները և նպաստում են միասնական ռուսական հասարակության ապակայունացմանը:

Բացի այդ՝ Արա Աբրահամյանի ազգայնական կարգախոսներն ու կոչերը, հակասում են ոչ միայն Ռուսաստանի ազգային քաղաքականությանը, որտեղ բոլոր ժողովուրդները ապրում են խաղաղության և համաձայնության մթնոլորտում, այլ նաև դեմ են պետական ազգային քաղաքականության Խորհրդի տեղեկատվական աջակցության ՌԴ նախագահին կից միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի սկզբունքներին և խնդիրներին, որի նախագահը Արա Աբրահամյանն է:

Այդ ամենով նա ստվեր է գցում իր կողմից ղեկավարած կոմիտեի վրա և մոլորության մեջ դնում ռուսական հանրությանը: Համառուսական ադրբեջանական կոնգրեսը խնդրում է ռուսական իշխանություններին ուշադրություն դարձնել Արա Աբրահամյանի գործողություններին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու և հետագայում դրանք կանխելու նպատակով»:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930