Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվարկներ՝ Ադրբեջանի նյութական ու մարդկային կորուստների մասին

Ապրիլ 12,2016 16:14

Ռուս ռազմական փորձագետ, ԱՊՀ ինստիտուտի քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեեւը Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողությունների մասին իր գնահատականները ներկայացնելիս հաշվարկներ է արել, ըստ որի ադրբեջանական կողմը առնվազն 200 զոհ է ունեցել:

Ըստ փորձագետի, սկզբնական գրոհը, կարելի է ասել, հաջող է եղել Ադրբեջանի համար՝ դիրքեր գրավելու առումով, բայց հետագայում Ադրբեջանը գրոհը կազմակերպելով տանկերով, բախվում է նրան, որ իրենց տանկերը մեկը մյուսի հետեւից սկսում են ոչնչանալ. «Ոչնչացվել է ադրբեջանական 20 տանկ, իսկ դա շատ է»:

Չնայած կիրառված զենքի քանակին, ըստ փորձագետի, ընդհանուր առմամբ ռազմական գործողություններն անհաջող են եղել Ադրբեջանի համար, որովհետեւ շատ մեծ քանակությամբ զինվորների կորուստ է եղել ադրբեջանական կողմում: Գնահատականներ կան, որ 200 մարդու կորուստ է եղել, դա բավականին շատ է: Ընդ որում, հեշտ է հաշվել դա: Եթե տանկի անձնակազմը 3 հոգուց է բաղկացած, 20 տանկ են կորցրել, դա արեց արդեն 60 մարդ: Սրան եթե գումարենք 2 ռազմական ուղղաթիռների անձնակազմը եւ մյուսները՝ կորուստներն ակնհայտորեն շատ են:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը Եվսեեւի հաշվարկներն իրատեսական համարեց՝ մի վերապահումով. «Նա ասում է 20 տանկի մասին, ես հայկական կողմի տվյալները գիտեմ, որ ոչնչացվել է հակառակորդի 24 տանկ: Բայց, ընդհանուր առմամբ, այդ գնահատականների հետ ես համամիտ եմ»:

Ինչ վերաբերում է հակառակորդի զինտեխնիկայի կորուստներին, թե 4-օրյա այս պատերազմում քանի մլն դոլարի վնաս կրեց Ադրբեջանը, որքան արժեն կիրառված «TOC-1A»-ն՝ «Սոլնցեպյոկը», անօդաչու սարքերն ու տանկերը, «Գրադ» կայանը՝ առաջարկում ենք կարդալ «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում: Հրապարակման մեջ նաեւ անդրադարձ կա այն մասին, թե ճի՞շտ է ասում արդյոք Արծրուն Հովհաննիսյանը, թե «ՀՀ-ում այդքան մեքենա էլ չկա, որ ծախենք, ու TOC-1 A առնենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930