Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցեր թվում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին։
2027 թվականի համախմբված բյուջեն գնահատվում է՝ եկամուտների գծով` 3 տրիլիոն 829.9 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 4 տրիլիոն 298.1 մլրդ դրամ, պակասուրդը՝ 468.2 մլրդ դրամ։
Ըստ բյուջեի նախագծի՝ 2027-ին պաշտպանական ծախսերը նախատեսվում է ավելացնել 47 մլրդ դրամով՝ ոլորտին 613 մլրդ դրամ։
Կարդացեք նաև
Նշենք, որ 2026 թվականի բյուջեով պաշտպանության ոլորտի ծախսերը 566 միլիարդ դրամ են կազմել։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































