Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունեց ‪ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների տեղակալներին

Ապրիլ 20,2016 16:25

Ապրիլի 19-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար, ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի փոխնախարարներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալին, ովքեր Երևան են ժամանել Հայաստանի նախաձեռնությամբ անցկացվող ԱԳ փոխնախարարների մակարդակով խորհրդատվություններին մասնակցելու նպատակով։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց հանդիպման անցկացումը՝ նշելով, որ դա լավ հնարավորություն է նախապատրաստելու Երևանում կայանալիք ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի և Հավաքական անվտանգության խորհրդի նիստերը։

Խորհրդակցության մասնակիցները ներկայացրին իրենց հանդիպմանը կայացած քննարկումների արդյունքները։

Խոսելով ՀԱՊԿ անդամ երկրների միջև արտաքին քաղաքականության համադրման մասին՝ նախարար Նալբանդյանը առանձնահատուկ ընդգծեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցության կարևորությունը, ինչն ամրագրված է նաև ՀԱՊԿ գագաթաժողովների և ԱԳ նախարարների խորհուրդների կողմից ընդունված փաստաթղթերում։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում կազմակերպության օրակարգային հարցերի։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930