Լրահոս
Օրվա լրահոսը

Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգ Աստանայում

Ապրիլ 28,2016 18:07

Ապրիլի 22–ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի Օպերայի և բալետի պետական թատրոնի կամերային դահլիճում տեղի ունեցավ Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգ, որը կազմակերպվել էր Ղազախստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

«Շնորհակալ եմ քեզ» խորագով համերգին «Աստանա օպերա»-յի մենակատարներ՝ Ղազախստանի վաստակավոր գործիչներ Սունդետ Բայգոժինի, Ժան Տապինի, Բաշկորտոստանի վաստակավոր արտիստ Ալֆիյա Կարիմովայի, միջազգային մրցույթների դափնեկիրներ Եվգենի Չայնիկովի, Տատյանա Վիցինսկայայի, Մարգարիտա Դվորեցկայայի կատարմամբ հնչեցին մեծ կոմպոզիտորի հանրահայտ երգերը (կոնցերտմեյստեր՝ Ելենա Սախնո):

Նշանավոր դաշնակահար Գուլդանա Ժոլըմբետովան (ԱՄՆ) հանդես եկավ Բաբաջանյանի «Անուրջներ» ստեղծագործության կատարմամբ:

Համերգի ընթացքում ցուցադրվեցին նաև կադրեր՝ մեծ կոմպոզիտորի մասին պատմող ֆիլմերից:

Համերգին ներկա էին Ղազախստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների քսանից ավելի ղեկավարներ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930