Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում էր ՀՀ-ում բանակաշինությանը և պաշտպանական վերափոխումներին սատարող միջազգային խորհրդատվական թիմը

Մայիս 06,2016 17:40

Մայիսի 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում Երևանում էր Հայաստանի Հանրապետությունում բանակաշինությանը և պաշտպանական վերափոխումներին սատարող միջազգային խորհրդատվական թիմը: Եռօրյա հանդիպումների ընթացքում խորհրդատվական թիմը ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքային խմբի հետ քննարկել է բանակաշինության հիմնական մոտեցումները, կառավարման, պլանավորման, մարտարվեստի, ինչպես նաև զինուժի արհեստավարժության ոլորտներում իրականացվելիք վերափոխումներին առնչվող հարցեր:

Միջազգային խորհրդատվական խմբի անդամներին մայիսի 6-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարը: Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը կարևորել է ռազմունակության ամրապնդմանն ուղղված վերափոխումներին խորհրդատվական խմբի շարունակական աջակցության անհրաժեշտությունը:

Հայաստանում գտնվելու ընթացքում խորհրդատվական թիմը հանդիպում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում: Քննարկվել են պաշտպանության ոլորտի օրենսդրությունը սահմանադրական բարեփումների և զինված ուժերի զարգացման մտահղացման հետ համահունչ դարձնելու խնդիրները:

Խորհրդատվական թիմը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում հանդես է եկել դասախոսությամբ: «Ռազմական որոշումների կայացման գործընթաց» խորագրով դասախոսության ժամանակ ունկնդիրներին ներկայացվել են մարտական գործողությունների ժամանակ առաջադրանքի պարզաբանման, օպերացիայի տարբերակների ընտրության և մտահղացման մշակման ժամանակակից մեթոդներ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031