Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. Այսօր նաև երախտիքի ու խոնարհումի օր է մեր հերոսների հիշատակի առջև

Մայիս 09,2016 11:53

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ

Հայրենական մեծ պատերազմի հարգելի վետերաններ,

սիրելի հայրենակիցներ,

 Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի, մեր փառահեղ հաղթանակների կրկնակի տոնի առթիվ:

Նախորդ դարի ամենադաժան պատերազմի, Մեծ հայրենականի տարիներին, հազարամյակների փորձություն տեսած մեր ժողովուրդը անօրինակ սխրանքով ապացուցեց, որ հայրենի երկիրը, հողը, օջախը պաշտպանող զինվորն իսկապես անպարտելի է: Մեծ հայրենականում տարած փառապանծ հաղթանակով մեր պապերն ապացուցեցին, որ մեր ժողովրդի խաղաղ գոյության հանդեպ ցանկացած ոտնձգություն պարտության է դատապարտված:

Դա ապացուցվեց նաև Արցախյան ազատամարտի ժամանակ, երբ նորօրյա մեր հերոսները Արցախ աշխարհի հոգևոր ու մշակութային մայրաքաղաքը՝ Շուշին, ազատագրեցին հենց իրենց պապերի տարած հաղթանակի օրը՝ այն կրկնակի տոն դարձնելով մեր ժողովրդի համար:

Մայիսյան մեր հաղթանակները պատմությունը վերագնահատելու և դասեր քաղելու առիթ է նաև:

Այսօր, իհարկե, նաև երախտիքի ու խոնարհումի օր է մեր հերոսների հիշատակի առջև: Խնկարկելով նրանց հիշատակը, մեր ժողովուրդը վերահաստատում է, որ ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել:

 

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031