Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գուրգեն Արսենյանի որդուն կալանավորել են ուժային կառույցի ներկայացուցչին խմբակային ծեծի ենթարկելու համար

Մայիս 14,2016 19:57

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդուն՝ 21-ամյա Գուրգեն Գուրգենի Արսենյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ:

«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ կալանավորման պատճառն այն է, որ Գուրգեն Գուրգենի Արսենյանը մի քանի այլ անձանց հետ խմբակային ծեծի է ենթարկել ուժային կառույցներից մեկի ներկայացուցչի: Ծեծի ընթացքում «բորդյուրով» խփել են գլխին:

Գուրգեն Արսենյանն արդեն հայտնել է, որ որդուն կալանավորելու դատարանի որոշումը բողոքարկվելու է:

«Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում նա մանրամասնել է, որ Երեւանի գիշերային ակումբներից մեկում որդին ընկերների հետ վիճաբանել է երեք անձանց հետ. «Սովորական վիճաբանություն է»:

Հավելել է, որ որդին չի խուսափում վարույթն իրականացնող մարմնից. «Ինքն արտերկրում էր, զանգել զգուշացրել էր քննչական մարմիններին եւ նաեւ ֆաքս էր ուղարկել, որ այսինչ օրը ես գալիս եմ: Նշված օրն ինքը եկել է, սահմանին ձերբակալվել: Հանկարծ չմտածեն, որ նա խուսափել է»:

Պատգամավորը տեղեկացրել է, որ միջոցառումներ կձեռնարկեն՝ իրավական պաշտպանություն իրականացնելու համար. «Նախաքննական մարմինը խուլիգանության 4-րդ մասով մեղադրանք է առաջադրում, իսկ մենք գիտենք, որ այդ վիճաբանությունը խուլիգանական չի եղել, եղել է վիճաբանություն իրար վիրավորելու համար: Օրենքով մեզ ընձեռնված բոլոր հնարավորությունները կօգտագործենք, որպեսզի մեր տեսակետն ապացուցենք, մենք կարծում ենք, որ այս վիճաբանությունը նման հոդվածի բան չէ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031