Լրահոս
Օրվա լրահոսը

էկոկրթական դասընթացներ են անցկացվել «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերի հարակից համայնքների և Հրազդան քաղաքի դպրոցների թվով 400 աշակերտների հետ

Մայիս 17,2016 17:08

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն Օզոնի ազգային կենտրոնի հետ համատեղ էկոկրթական դասընթացներ է անցկացրել «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերի հարակից համայնքների դպրոցների, Հրազդան քաղաքի թիվ 11 հիմնական դպրոցի թվով 400 աշակերտների համար:

Նախարարության մասնագետները և միջազգային բնապահպանական ծրագրերի համակարգողները դասընթացների ժամանակ աշակերտներին մատուցել են հավելյալ գիտելիքներ Հայաստանի հարուստ բուսական և կենդանական աշխարհի և բնության ընդհանուր համակարգում նրանց դերի, հազվագյուտ բուսատեսակների և կենդանատեսակների, արևի անցանկալի ճառագայթներից պաշտպանվելու համար օզոնային շերտի և նրա պահպանման կարևորության, բնության մեջ և մարդու կյանքում ջրային ռեսուրսների դերի, դրանց խնայողական օգտագործման և պահպանման խնդիրների վերաբերյալ: Էկոկրթական դասընթացների ժամանակ ազգային պարկերի աշխատակիցները դպրոցականներին ծանոթացրել են իրենց բնակավայրերին հարակից հատուկ պահպանվող տարածքների հարուստ կենդանական և բուսական աշխարհի և այդ տարածքների պահպանման ռեժիմների հետ:

ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները միջոցառման շրջանակներում հանդես են եկել բնապահպանական թեմայով ուսուցանող բեմականացմամբ:

Դասընթացներն ուղեկցվել են դիդակտիկ հարուստ նյութերի ցուցադրությամբ: Աշակերտներին բաժանվել են թեմատիկ գրքույկներ:

Դասընթացների ավարտին բնապահպան-մասնագետները պատասխանել են դպրոցականներին հուզող հարցերին:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031