Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է հեղուկ վառելիքի շուկայում առկա իրավիճակը

Մայիս 18,2016 18:40 Share

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հեղուկ վառելիքի շուկայում առկա իրավիճակին և խնդիրներին առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել մաքսային վարչարարությանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակում նախատեսված չափորոշիչներին, վառելիքի շուկայում ընթացակարգերի դյուրացման հնարավորություններին:

Վարչապետ Աբրահամյանը կարևորել է այս ոլորտում օրենքով սահմանված կարգով բոլոր տնտեսվարողների համար ազատ, մրցակցային և հավասար պայմանների ապահովումը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է սեղմ ժամկետում ավարտել ոլորտում ուսումնասիրությունները և ըստ անհրաժեշտության ներկայացնել առաջարկություններ:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել