Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային լրագրողական խումբը այցելել է Արցախ

Մայիս 20,2016 17:35

Ս.թ. մայիսի 7-ից 15-ը «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) բրյուսելյան կազմակերպությունը հյուրընկալել է միջազգային ԶԼՄ-ների 15 ներկայացուցիչների, ովքեր ժամանել են Հայաստան և մեկնել Արցախ՝ լուսաբանելու ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայի և դրան հաջորդած ժամանակահատվածի զարգացումները: Լրագրողները այցելել են առաջնագիծ, նկարահանումներ կատարել Մարտակերտի և Թալիշի հրետանակոծության ենթարկված բնակավայրերում, զրուցել սահմանային շրջաններից տարհանված ընտանիքների և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում բուժում ստացող վիրավոր զինվորների հետ: Լրագրողները հանդիպել են նաև ԼՂՀ մի շարք պաշտոնյաների՝ այդ թվում նաև ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արայիկ Հարությունյանի և արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ:
«Որպես լրագրողի՝ ինձ համար հետաքրքիր էր բացահայտել նոր մարդկանց ու պատմություններ, որոնց միջոցով աշխարհը պետք է իմանա Լեռնային Ղարաբաղի մասին»,-ասել է լրագրողներից Լիուբա Մաքսիմը, ով նշել է, որ մինչև ճամփորդությունը աղոտ պատկերացումներ ուներ Արցախի մասին և խիստ մտահոգված էր իր անվտանգությամբ: «Ես կարողացա մոտենալ ու ծանոթանալ մի հակամարտության, որը ընտրովի ու ոչ լիարժեք է ներկայացվում միջազգային հանրությանը»,-նշել է լրագրողներից Մոնիկա Էլենան:

Lragroxner_Arcax_4

Լրագրողական խումբը կազմված է եղել թերթերի և հեռուստատեսության ներկայացուցիչներից, ովքեր ժամանել են Արցախ Բելգիայից, Իտալիայից, Բրիտանիայից, Գերմանիայից, Լիտվայից, Բուլղարիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, ինչպես նաև թիմին են միացել երկու հանրահայտ ֆոտոլրագրողներ ԱՄՆ-ից: Թիմը կազմված է եղել հաստիքային և ազատ լրագրողներից, որոնք ներկայացնում են այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են ինչպիսիք են La Stampan-ն, New Business Europe-ը, BBC-ն, NewsWeek-ը, ինչպես նաև խմբում են եղել Getty Images ֆոտոբանկի և New York Times-ի ֆոտոլրագրողները, անգլալեզու KyivPost-ի խմբագիրները, բուլղարական Btv և մոլդովական Atlantic Media հեռուստաընկերության նկարահանող խմբերը:

Lragroxner_Arcax_2
Այցի շրջանակում լրագրողները ուղիղ ռեպորտաժների միջոցով, և ապա իրենց երկրներ ժամանելուց հետո հրապարակել և շարունակում են հրապարակել բազմաթիվ նյութեր, որոնց հղումները մասամբ հասանելի են EuFoA-ի պաշտոնական Ֆեյսբուքյան էջում:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031