Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք պատմաբանի կարծիքով՝ Թուրքիան պիտի ներողություն խնդրի և վերադրաձնի հայերի ունեցվածքը. Ermenihaber.am

Հունիս 03,2016 16:35

Թուրք պրոֆեսոր Բասքըն Օրանը, որը տարիներ շարունակ զբաղվել է Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրությամբ, արձագանքել է Գերամանիայի դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Թուրքական ընդդիմադիր «T24.com.tr» կայքի տեղեկացմամբ՝ Օրանը կարծիք է հայտնել, որ Թուրքիան պիտի հատուկ շրջաբերական հրապարակի և ներողություն խնդրի հայերից: Ըստ Օրանի՝ Անկարան պիտի ներողություն խնդրի նաև սեփական քաղաքացիներից «այդ ողբերգությունը մինչև օրս նրանցից թաքցնելու համար»:

Թեմայի վերաբերյալ իր հակիրճ անդրադարձում Օրանը բարձրացրել է նաև հայերի ունեցվածքի փոխհատուցման հարցը: Մասնավորապես գրում է. «Քանի դեռ թուրքական պետությունը շարունակում է ջայլամի քաղաքականությունը, միջազգային հանրության կողմից հասցվող հարվածները շատանալու են և էլ ավելի ուժգնանալու: Ժխտումների շարքը սկսվեց «Հայերին սպանե՞լ են: Այ քեզ բան» հայտարարությամբ: Շարունակվեց «Մենք նրանց չենք սպանել, այդ նրանք են մեզ սպանել» պնդումներով: Իսկ այժմ էլ հասել է այն մակարդակին, որ ասում են. «Փոխադարձ կոտորածներ են եղել»: Սա խայտառակում է մեր երկիրը: Ես ինչո՞ւ պիտի քողարկեմ երիտթուրքերի հանցագործությունները»:

Թուրք մտավորականը նշել է, որ ցեղասպանություն բառի օգտագործումը պարտադիր չէ և ինքն էլ, տարբեր պատճառներից ելնելով, այն չի օգտագործում: Սակայն նա առաջարկել է, որ Թուրքիան անմիջապես Գերմանիայի խորհրդարանի որոշմանն ի պատասխան գրավոր հայտարարությամբ հանդես գա, որում մասնավորապես կնշվի հետևյալը.

Մենք դատապարտում ենք երիտթուրքերի կառավարության վարած քաղաքականությունը, որի հետևանքով հարյուր հազարավոր օսմանահպատակ հայեր պատերազմի ընթացքում բնաջնջվեցին, Անատոլիան աղքատացավ: Ցավակցում ենք այդ մարդկանց թոռներին և հայտարարում, որ թեկուզ որպես խորհրդանշական քայլ փոխհատուցելու ենք նրանց ունեցվածքը:

Ներողություն ենք խնդրում մեր քաղաքացիներից՝ մինչ օրս այս աղետը նրանցից թաքցնելու համար:

 

Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.amի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930