Լրահոս
Օրվա լրահոսը

Անքնությունը երբեմն հետեւանք է անցողիկ սթրեսի

Հունիս 06,2016 13:30

Անքնության պարագայում կամ գիշերը հաճախ արթնանալու եւ դժվարությամբ քնելու դեպքում բժիշկներն ասում են, որ խուճապի չմատնվել՝ շատ հավանական է, որ այդ ամենը հետեւանք է անցողիկ սթրեսի։ Փորձել հետեւյալ միջոցները.
Երեկոյան՝ ընթրիքին, նախապատվությունը տալ հազարով պատրաստված որեւէ աղցանի, մածունի կամ տաք եւ հանդարտեցնող թեյի։
Մասնավորապես՝ երեկոյան, նաեւ օրվա ընթացքում հրաժարվել սուրճից, ալկոհոլից, ծխախոտից։

Փոխել բարձն ավելի փափուկ բարձով։
Մինչեւ քնելը տաք լոգանք ընդունել։
Եթե այս պարզ միջոցներն արդյունք չտան, լավ իմացեք, որ քնաբեր դեղերի ազդեցությունը ժամանակավոր է։
Եթե նկատել եք, որ անքնությունը հոգեկան ճնշվածության սկիզբ է` պետք է անմիջապես դիմել բժշկի։

xatutik8-1

Խատուտիկի հյութն ունի օրգանիզմի տոնուսը բարձրացնող հատկություն
Սակավարյունության, սրտի ֆունկցիոնալ խանգարումների դեպքում պետք է օգտագործել նեխուրի, խատուտիկի, մաղադանոսի հյութերի խառնուրդ
Խատուտիկը մեծ քանակությամբ կալիում, կալցիում, նատրիում, մագնեզիում, երկաթ, վիտամին A է պարունակում:

Խատուտիկի հյութը, ըստ Վիտալի Ասլանյանի հրատարակած «Հյութաբուժություն» գրքի, ունի օրգանիզմի տոնուսը բարձրացնող հատկություն, նպաստում է նաեւ օրգանիզմի թթվայնության կարգավորմանը, թոքային ու նյարդային հյուսվածքների կառուցմանը։

Մագնեզիումը նպաստում է կմախքի ամրապնդմանը, կանխում ատամների փչացումը։

xatutik8-2

Գրքում նշվում է Ուոքերի տվյալները` խատուտիկի թարմ հյութը` ստացված արմատներից ու տերեւներից, կարելի է համատեղել գազարի, շաղգամի տերեւների հյութերի հետ։ Ստացված խառնուրդն օգնում է ողնաշարի եւ ոսկրային այլ հիվանդությունների դեպքում։ Խատուտիկի հյութը մյուս բոլոր հյութերի հետ խառնուրդի ձեւով ընդունելը նպաստում է լյարդի, լեղապարկի, սակավարյունության, սրտի, վահանաձեւ գեղձի, մաշկի հիվանդությունների բուժմանը։

Նեխուրի, գազարի եւ խատուտիկի հյութերի խառնուրդն օգտակար է ասթմայի, տենդի դեպքում` հրաժարվելով սննդի մեջ կաթնամթերքների ու շաքարի օգտագործումից։

Սակավարյունության, սրտի ֆունկցիոնալ խանգարումների դեպքում պետք է օգտագործել նեխուրի, խատուտիկի, մաղադանոսի հյութերի խառնուրդ։
Բոլոր խառնուրդներում էլ խատուտիկը խթանում է լեղու արտադրությունը, հետեւաբար օգտակար է լյարդի ու լեղապարկի հիվանդությունների դեպքում։

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ»

04.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930