Լրահոս
Օրվա լրահոսը

Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի նախագիծը կներկայացվի ավագանու քննարկմանը

Հունիս 08,2016 11:23

Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման, ինչպես նաև Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհուրդներին է ներկայացվել Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի նախագիծը:

Մասնավորապես ներկայացվել են քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում, այդ թվում տրանսպորտի և արտաքին լուսավորության, ինչպես նաև հանրային, բնակելի նշանակության շենքերում և այլ ենթակառուցվածքներում համալիր միջոցառումներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի էներգախնայողությունների շնորհիվ կրճատել արտանետումների ծավալը և ապահովել կայուն էներգետիկ զարգացում:

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, շնորհակալություն հայտնելով «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ին՝ մանրակրկիտ ուսումնասիրության և կանխատեսումների համար, ընդգծել է ծրագրի կարևորությունը մայրաքաղաքի համար:

«Միանալով Եվրոպական միության «Քաղաքապետերի Դաշնագիր» նախաձեռնությանը` Երևանն ստանձնել է որոշակի պարտավորություն՝ մինչև 2020 թվականը առնվազն 20%-ով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, ինչը հնարավորություն կտա քաղաքային տնտեսությունը համապատասխանեցնել էներգետիկ զարգացման սկզբունքներին՝ կիրառելով եվրոպական քաղաքների փորձը: Ծրագիրն, ըստ էության, ինչպես էներգաարդյունավետության բարելավման, այնպես էլ շրջակա միջավայրի պահպանության երկարաժամկետ ռազմավարության իրականացման մեկնարկային քայլ է», – նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:

Խորհուրդների անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն են տվել նախագիծն առաջիկայում Երևանի ավագանու քննարկմանը ներկայացնելուն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930