Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր սար» բնապահպանական հիմնադրամ. վատ և թերի տեղեկատվության արդյունք

Հունիս 13,2016 15:58

Սույն թվականի մայիսի 21-ին «Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամը, ի պատասխան մայիսի 18-ին «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության կողմից հրապարակված «Ազատ գետը, Համաշխարհային բանկի վարկը, պաշտոնյաների հողատարածքներն ու կոռուպցիան» վերտառությամբ հոդվածի, հայտարարություն էր տարածել, որով հերքել էր վերոհիշյալ հոդվածում տեղ գտած ապատեղեկատվությունը:

Սակայն հունիսի 10-ին «Համահայկական բնապահպանական ճակատ»-ը կրկին հանդես է եկել հայտարարությամբ, որում կրկին նշված է նախորդ հոդվածում տեղ գտած ապատեղեկատվությունը` այն տարբերությամբ, որ եթե առաջին հոդվածում մեզ էր վերագրվում «500-600 հեկտար հողատարածք և տնկված 10.000 ծառ», ապա երկրորդ հոդվածում արդեն խոսվում է 244 հա մակերեսով հողատարածքների մասին:

Հոդվածի կապակցությամբ ներկայացնում ենք սույն պարզաբանումը` համարելով, որ այս ամենը վատ և թերի տեղեկատվության արդյունք է:

«Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության առաջին հոդվածի հրապարակման օրից արդեն իսկ ամիսներ առաջ` 2015թ. դեկտեմբերին, չեղյալ է համարվել Գառնի և Հացավան համայնքներում եղած հողատարածքների նկատմամբ վարձակալության իրավունքի գրանցման վկայականները, այնուհետև` նաև Լանջազատ համայնքում եղած հողատարածքների նկատմամբ վարձակալության իրավունքի գրանցման վկայականը, որոնց իսկությունը կարող եք ճշտել վերոհիշյալ համայնքների ղեկավարներից:

«Համահայկական բնապահպանական ճակատ»-ին որոշ պետական կառույցների կողմից տրամադրված փաստաթղթերը, ցավոք սրտի, պարունակում են հին տվյալներ, և զարմանալի է` ինչու դրանք չեն թարմացվել:

Կրկին հայտարարում ենք, որ «Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամը, Գառնու գյուղապետարանը և «Երևան Ջուր» ՓԲԸ-ն կնքել են պայմանագիր Գառնի համայնքի տարածքում գտնվող 1 (մեկ) հա հողատարածքի վարձակալության վերաբերյալ, որը դառնալու է հանգստի անվճար վայր բոլորի համար (տարածքը հայտնի է «Ուռու գոտի» անունով): Այս պահին այդ տարածքը մաքրվում և բարեկարգվում է «Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամի կողմից:

Հետագայում ապատեղեկատվություն կամ ոչ լիարժեք տեղեկություններ տարածելուց խուսափելու նպատակով` «Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամը հայտարարում է, որ բաց է համագործակցության առումով ցանկացած անհատի կամ կազմակերպության համար (Էլեկտրոնային փոստ` [email protected]):

1-(1)

2

 

«Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀԲՃ says:

    Բա որ տարածք չունեն վարձակալած կամ սեփականության իրավունքով՝ ի՞նչ են պահպանում և ինչո՞ւ
    չեղյալ չի համարվել բնապահպանության նախարարության հետ կնքած պայմանագիրը։
    Իսկ նորատունկ այգիների տարածքներն ու՞մ տարածքում են գտնվում և ում են պատկանում, կամ ո՞վ է վարձակալել։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930