Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռնափոխադրող գնացքը հարվածել է կնոջ

Հունիս 23,2016 14:50

Հունիսի 22-ին, ժամը 07.25-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի պահեստների մոտ գնացքի տակ մարդ է ընկել, այնուհետև նույն օրը, ժամը 08.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային փակ վնասվածք, գլխուղեղի սալջարդ՝ հարցականով, կրծքավանդակի և կոնքի սալջարդ, աջ ծնկան հոդի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1937 թ. ծնված Գեղեցիկ Մ.-ն:

Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը 07.20-ի սահմաններում, Գեղեցիկ Մ.-ին հարվածել է 1953 թ. ծնված Իշխան Ա.-ի վարած «Զոդ-Արարատ-Զոդ» երթուղու բեռնափոխադրող գնացքը:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930