Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրակ-Դիլա» խաղի ավարտից հետո վրացի երկրպագուները հարձակվել են հյուրերի վրա. armenian-community.ge 

Հուլիս 01,2016 13:07

Հունիսի 30-ին Եվրոպական լիգայի նախընտրական մրցույթի շրջանակներում
Գորիում տեղի է ունեցել «Շիրակ» (Հայաստան) և «Դիլա» (Վրաստան) ֆուտբոլային
խաղը: Խաղն ավարտվել է 1:0 վրացական հավաքականի հաղթանակով:

Հաստատված տեղեկության համաձայն՝ ֆուտբոլային խաղի ավարտին տեղի է ունեցել տհաճ դեպք: Մի քանի տասնյակ վրացի երկրպագու, հիմնականում դպրոցահասակ, հարձակում են գործել Գորի ժամանած, հայ երկրպագուներ տեղափոխող միկրոավտոբուսների վրա:

«Լարվածությունը սկսվել էր դեռևս մարզադաշտից ոչ հեռու գտնվող սրճարանում:
Հայ երկրպագուները պատրաստվում էին մեկնելուն, երբ մոտեցան մի խումբ
երիտասարդներ և փորձեցին ստեղծել կոնֆլիկտային իրավիճակ: Բռնվեց
վիճաբանություն, բայց ամեն ինչ արագ ավարտվեց: Դրանից հետո վրացի
երկրպագուները, հիմնականում դպրոցահասակ, քարեր շպրտեցին մեր ավտոբուսի
վրա, երբ այն դուրս էր գալիս Գորիից: Մենք դուրս եկանք ավտոբուսից, սկսվեց
կռիվը, բայց շուտով եկավ ոստիկանությունը, և հարձակվողները այս ու այն կողմ
փախան: Մի քանի հայ երկրպագուների տարան ոստիկանական բաժանմունք
ցուցմունքներ տալու համար…

Ինչպես մեզ հայտնի է ձերբակալված է հարձակվողներից մեկը: Մինչդեռ, նորից ոչ
պաշտոնապես, մեզ ասացին, որ չեն կարողացել գտնել այն անձանց, ովքեր քարեր
էին նետել միկրոավտոբուսի վրա և կոտրել ապակիները…», -ասում է
իրադարձության ականատեսներից մեկը:

Վրաստանի Ներքին Գործերի նախարարությունը դեռևս պաշտոնապես որևէ կերպ չի
մեկնաբանել տվյալ իրավիճակը:

Դեպքի արդյունքում տուժածներ չկան ո´չ վրացական կողմից, ո´չ հայկական:

 

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031