Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդատարը դուրս է եկել ԶՈԴ կամրջի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը. կան տուժածներ

Հուլիս 03,2016 15:00

Հուլիսի 3-ին, ժամը 08.38-ին ահազանգ է ստացվել, որ  մարդատար ավտոմեքենան դուրս է եկել Արարատի մարզի Արարատ քաղաքի  ԶՈԴ կամրջի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածում՝ 53-րդ կմ-ին, «Volkswagen Jetta» մակնիշի 34 QO 722 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Բ. 1953 թ. ծնված ԱՄՆ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորներ Վ. Ա.-ը (1961 թ. ծնված), Ե. Մ.-ը (1952 թ. ծնված) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Վ. Ա.-ին և Ս. Բ.-ին և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Վ. Ա.-ը, Ս. Բ.-ը և Ե. Մ.-ը հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031