Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստովանել է. ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն է մեղադրել ոստիկաններին

Հուլիս 04,2016 12:23

Քաղաքացի Մայիս Գ.-ն, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է, որ 2016 թվականի հունիսի 4-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները իր բնակարանում, այնուհետև բակում, հարևանուհու հետ վիճաբանելու համար իր նկատմամբ բռնություն են կիրառել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Մայիս Գ.-ի ստացած մարմնական վնասվածքները առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:

Բացի այդ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Մայիս Գ.-ն լրացուցիչ բացատրությամբ հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներն իրեն ծեծի չեն ենթարկել և մարմնական վնասվածքներ չեն պատճառել, իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել, քանի որ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ՝ հիշելով, որ վերջիններս պաշտպանել են հարևանուհու շահերը: Ինչ վերաբերում է իր մոտ հայտնաբերված մարմնական վնասվածքներին, ապա դրանք ստացել է հարբած վիճակում իրենց շենքի բակում վայր ընկնելու հետևանքով:

Ծանր հանցագործության մեջ մեղադրելով սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031