Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալյանս» կուսակցության Գյումրու տարածքային խորհուրդը որոշեց Գյումրիում բացել ևս երկու գրասենյակներ ու հինգ նախընտրական շտաբ

Հուլիս 06,2016 11:52

Տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության Գյումրու տարածքային խորհրդի նիստը, որի ընթացքում որոշում կայացվեց մեկ շաբաթվա ընթացքում անցկացնել քաղաքում վարկանշային հարցումներ և ըստ արդյունքների կազմել «Ալյանս»-ի տարածքային խորհրդի անդամներից բաղկացած Գյումրու ավագանու անդամների թեկնածուների ցուցակն ու ներկայացնել հաստատման: Միևնույն ժամանակ խորհուրդը որոշեց Գյումրիում բացել ևս երկու գրասենյակներ ու հինգ նախընտրական շտաբ:

Նիստի ժամանակ քննարկվեցին Գյումրի քաղաքում առկա բազմաթիվ խնդիրներն ու կուսակցության անելիքները ավագանու խմբակցություն ձևավորելուց հետո: Իսկ ելույթ ունեցողները հերթական անգամ փաստեցին «Ալյանս»-ի անհամաձայնությունը իշխանության կողմից երկրում վարվող քաղաքական կուրսի հետ:

 

Լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031