Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչ է լինում Թուրքիայում, երբ Ռամազանին ոչ պատշաճ վարք ես դրսևորում. «Հաբերլեր» (Տեսանյութ)

Հուլիս 07,2016 13:17

Ստամբուլում տեղի ունեցած դեպքը, թե ինչպես է տղամարդն ուշագնաց լինում, երբ մուսուլմանների Ռամազան տոնի ընթացքում ոչ պատշաճ վարք դրսևորելու համար բռունցքի հարված է ստանում, լայն արձագանք է ստացել Թուրքիայում և տարածվել այդ երկրի ԶԼՄ-ների միջոցով։ Այդ մասին հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։

Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի թաղամասերից մեկում, երբ 28-ամյա երիտասարդը ծխախոտ է ծխել քաղաքի խանութներից մեկի դիմաց։ Այդ պահին մեկ այլ տղամարդ, որ նույն փողոցում է եղել կնոջ հետ, ասել է, որ այդտեղ չի կարելի ծխախոտ ծխել։ Երիտասարդը շատ կոպիտ պատասխանել է, որ դա որևէ մեկին չի վերաբերում, ինչից հետո տղամարդը բռունցքի մեկ հարված է հասցրել ծխել շարունակող երիտասարդին։ Հարվածից հետո 28-ամյա երիտասարդը ուշագնաց է եղել, իսկ հարված հասցնողը փախուստի է դիմել։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հարված հասցնողին զայրացրել է այն հանգամանքը, որ տղամարդը ծխախոտ է ծխել մուսուլմանների Ռամազան տոնի ընթացքում՝ հասարակական վայրում՝ այդպիսով ոչ պատշաճ վարք դրսևորելով մուսուլմանների համար առանձնահատուկ այդ տոնի ընթացքում։

Դեպքի մասին պատմել է հարված հասցնողի ընկերը, ասելով, որ նմանատիպ վարքի պատճառը ոչ թե ծխախոտ օգտագործելն էր, այլ այդ երիտասարդի կոպիտ պատասխանը, որը հնչել է իր ընկերոջ կնոջ ներկայությամբ։

https://www.youtube.com/watch?v=Fn7HAPMji3c

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031