Լրահոս
Օրվա լրահոսը

36-ամյա ԱԱԾ աշխատակիցը ինքնասպան է եղել. shamshyan.com

Օգոստոս 08,2016 10:30

Երեկ՝ օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել 103 շտապօգնության հերթապահ բրիգադից, որ կանչով մեկնել են Արշակունյաց պողոտայի 49 շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել են տղամարդու կախված դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 10-րդ բնակարանում ննջասենյակի դռան վերնամասից պարանով կախված վիճակում հայտնաբերել են 36-ամյա Խաչատուր Ղահրամանյանի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպան եղած տղամարդը աշխատում էր Ազգայի անվտանգության ծառայությունում՝ իսկ նրա դին հայտնաբերել է մայրը, ով Երևանում գործող մանկական կենտրոններից մեկի տնօրենն է:

 

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031