Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերով

Օգոստոս 08,2016 15:49

ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանը հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, անցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները, խոչընդոտել են իր՝ որպես փաստաբանի, լիազորությունների իրականացմանը՝ 2016 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 13:00-ից մինչև հաջորդ օրը ժամը 15:00-ն թույլ չեն տվել մուտք գործել ոստիկանության հիշյալ բաժին և իրավական օգնություն ցուցաբերելու նպատակով հանդիպել ոստիկանության բաժնում շուրջ 32 ժամ ապօրինի պահվող Դ. Ն.-ին:

Փաստաբանի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 332.3-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով

սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031