Լրահոս
Օրվա լրահոսը

«Լոկոմոտիվ» մարզադաշտում տեղի ունեցավ ՎՏԲ-ի 9-րդ սպարտակիադան

Օգոստոս 08,2016 17:27

2016 թ-ի օգոստոսի 6-ին «Լոկոմոտիվ» մարզադաշտում տեղի ունեցավ ՎՏԲ-ի 9-րդ սպարտակիադան` մշտական կորպորատիվ միջոցառումը, որը համախմբեց ՎՏԲ Խմբի թիմերին` աշխարհի յոթ երկրներից: Այս տարի ավելի քան 900 մարզիկներ պայքարում էին թիմային և անհատական առաջնության համար: Ընդհանուր առմամբ միջոցառմանը ներկա գտնվեց մոտ 4000 մարդ:

Մրցույթում հաղթանակի հասնելու համար պայքարում էին 29 թիմ ՎՏԲ-ի դուստր բանկերից և կազմակերպություններից, այդ թվում նաև Ֆուտբոլային թիմը Հայաստանից: Այս տարի Սպարտակիադայի ծրագիրը ներառում էր 13 սպորտաձև` մինի-ֆուտբոլ, վոլեյբոլ, սթրիթբոլ, բազմամարտ, տեգախաղ, կշռաքարային մարզաձև, հրաձգային սպորտ, վազք, շախմատ, մինի գոլֆ, բոուլինգ, ընտանեկան էստաֆետա մրցում էին նաև չիրլիդինգի թիմերը:

Յուրաքանչյուր սպորտաձևում խաղարկվեցին մրցանակային փաթեթներ: Բացի այդ ընտրվել են հաղթողներ երեք նոմինացիաներում` «Լավագույն թիմ» (ՎՏԲ Գլխամասային Բանկ), «Հաղթանակի ձգտում» (ՎՏԲ Բանկ Բելառուսի վոլեյբոլային թիմ) և «Հանդիսատեսի համակրանք» (ՎՏԲ Բանկի Դաշնային շրջանի թիմ)

ՎՏԲ Սպարտակիադան անցկացվում էր իններորդ անգամ: Նախորդ 13 տարիների ընթացքում այն դարձել է ՎՏԲ-ի կորպորատիվ մշակույթի կարևոր տարրը: Խումբը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի ֆիզիկական ակտիվությունը և սպորտը դառնան աշխատակիցների կյանքի անբաժան մասը: Սպորտը կերտում է ոգի, նպատակասլացություն և կարգապահություն` բիզնեսի համար անհրաժեշտ հատկություններ, որոնք անմիջականորեն ազդում են ՎՏԲ-ի անձնակազմի աշխատանքի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031