Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքից հեռացել է քանդակագործ Թերեզա Միրզոյանը

Օգոստոս 08,2016 18:03 Share

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր  նկարիչ, քանդակագործ Թերեզա Միրզոյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ ս. թ. օգոստոսի 7-ին, 94 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր  նկարիչ, քանդակագործ Թերեզա Միրզոյանը:

Անվանի քանդակագործի հոգեհանգստի արարողությունը կկայանա օգոստոսի 9-ին, ժամը 19։00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Վերջին հրաժեշտը` օգոստոսի 10-ին, ժամը 12։00-14։00-ն Հայաստանի նկարիչների միությունում (Աբովյան փող. 16 շենք): Հուղարկավորությունը  Երևանի քաղաքային գերեզմանատանը:

 

 ՀՀ մշակույթի նախարարություն 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել