Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեհերը աղի հանքը թանգարան են դարձնում, իսկ մենք մեր հանքերը դարձնում ենք էկոլոգիական չարիք». Աննա Մարտիկյան (Ֆոտոշարք)

Օգոստոս 08,2016 23:25

Ինչպես տեղեկացրել ենք, հուլիսի 25-31-ը Լեհաստանում նշվող երիտասարդների համաշխարհային հավաքին, որն ուղեկցվել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պատարագներով ու ուղերձներով, մասնակցել էր  նաև հայ 350 երիտասարդներից բաղկացած պատվիրակությունը:

Լեհաստանում գտնվելու երկու շաբաթվա ընթացքում հայ երիտասարդներն այցելել էին պատմամշակութային վայրեր, տարբեր թանգարաններ: Դրանցից մեկը եղել է Վելիչկա տեղանքում գտնվող աղի հանքը՝ իր 300 մետր խորությամբ ստորգետնյա թանգարանով, որը 700 տարվա պատմություն ունի: Այստեղ կան Գյոթեի, Կոպերնիկոսի, Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի, հանքափորների կենցաղը ներկայացնող աղից ձուլված արձանները, եկեղեցի, պատմական դրվագներ Լեհաստանի պատմությունից: Նշենք, որ 1978 թվականին աշխարհում միակ լեռնաարդյունաբերական այս աղի հանքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ու բնական ժառանգության ցանկում:

Aravot.am-ի հետ զրույցում հայկական պատվիրակության անդամներից Աննա Մարտիկյանը՝ Հանրային հեռուստաընկերության Շիրակի մարզի թղթակիցը, պատմեց. «Ստորգետնյա աղի հանքը բաղկացած է 9-ը հարկաբաժիններից. զբոսաշրջիկների համար նախատեսած է  3-ը՝ բազմաթիվ սրահներով, որոնց խորությունը 130 մետր է: Ինձ ապշեցրեց այն, որ լեհերն անչափ ներդաշնակ են բնության հետ. ոչ մի բնական ռեսուրս անտեղի չէին վատնում: Աղի հանքը վերածելով թանգարանի ու բարձ մուտքավճար սահմանելով. օտարերկացիների համար 84 զլոտի է, որը համարժեք է հայկական մոտ 10 հազար դրամին, կարողանում էին գրավել մեծ թվով արտասահմանյան զբոսաշրջիկների՝ նրանց համար ապահովելով ստորգետնյա անմոռանալի ճամփորդություն:

222 333 444 555 666 777 888 999 7777 9999

Ավելին, սրահներից մեկում գործում էր հոյակերտ եկեղեցի՝ աղե քանդակներով, իսկ ստորգետնյա մեկ այլ սրահում՝ հենց 130 մետր խորության վրա  ռեստորան էր գործում: Մեզ ներկայացրեցին, որ միայն անցած տարի 30 հարսանիք է տեղի ունեցել այդտեղ: Սա խորամանկ միջոց է ինքնաֆինասավորելու թանգարանը և հնարավորինս աղաձույլ շատ քանդակների միջոցով  ներկայացնելու Լեհաստանի պատմությունը:

Լեհերը կարողանում են կենցաղը համեմել մշակույթով: Անկեղծ ասած, ցավ ապրեցի, որ մեր շատ հանքեր շահագործելուց հետո նույնիսկ չեն կոնսերվացնում՝ չարիք դարձնելով շրջակա միջավայրի համար, մինչդեռ կարելի էր մեր բնական ռեսուրսներն էլ օգտագործել. շատ խելացի ձևով և կրեատիվ մոտեցմամբ ներկայացնել մեր մշակույթը ու զբոսաշրջային գեղեցիկ վայրեր դարձնել»:

Լուսանկարները՝ Աննա Մարտիկյանի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ծուռ Սասուն says:

    Աննա ջան ընդդիմադի՞ր ես դարձել:Բա այս ամենը Հ 1-ով ասա:

  2. Արսեն says:

    Հարգելի Աննա։ Կարդալով ձեր հոդվածը, հասկացա, որ այն անտեղյակության և չիմացության արդյունք է։ Ահա թե ինչու։ Նախ, Ավանի աղի հանքում տարիներ ի վեր արդեն իսկ գործում է նմանատիպ շրջայց։ Կարծում եմ դուք տեղյակ չեք և երբեք չեք եղել այնտեղ։ Երկրորդ, ամեն հանք չէ, որ կարելի է թանգարան սարքել, և ձեր անհիմն քննադատությունն ուղղակի զվարճալի է։ Խորհուրդ կտամ նմանատիպ առաջարկներ անելուց ու քննաղատությամբ հանդես գալուց առաջ խորհրդակցել ոլորտի մասնագետների հետ։ Երրորդ, սա առաջին անգամը չէ, որ Առավոտ-ում մեղմ ասած դիլետանտական հոդվածներ են տպագրվում, ինչը առհասարակ կասկածի տակ է դնում թերթում խմբագրի գոյության արդյունավետությունը, որի առթիվ միայն ափսոսանք կարող եմ հայտնել։

  3. Գարիկ says:

    Հոդվածագիրն ընկերուհուհուն է փիառ անում:Այս անտրամաբանությունը Հանրային հեռուստաընկերությունով թող ասեր հլը:Տեսնեմ ինչ պատասխան կստանար վադալազ,պարաշյուտիստ,իսկ հիմա էլ աղագործ Աննան:Այս երկիրը այն ժամանակ երկիր կդառնա,երբ բոլորն իրենց տեղերում կլինեն:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031